Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվեց ՀՀ պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որը հեղինակել ու հանձնաժողովին է ներկայացրել Կառավարությունը։
Մեր ողբերգությունների պատմագրության մեջ տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում փոխվել է միայն մեր գլխին ջարդվող զենքի տեսակը ու մի քիչ էլ՝ հետողբերգության հումանիտար մեխանիզմները։
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի 41-ամյա քաղաքացու, որի մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերել են 7 կիլոգրամ հերոին՝ շուրջ 2 միլիոն լարի (ավելի քան 600 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ:
ԱԱԾ աշխատակիցները զանգվածաբար լքում են համակարգը։ ԱԱԾ ծառայող, մայոր Գրիգորի Թավադյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է՝ սեփական դիմումի համաձայն ԱԱԾ զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։
«Բուրեւի» արեւադարձային ցիկլոնը դեկտեմբերի 2-ի երեկոյան մոլեգնել է Շրի Լանկայի արեւելյան ծովեզերքին:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Թուրքիայում գրանցվել է հերթական երկրաշարժը:
Միտումնավո՞ր էր Փաշինյանի սադրանքը, թե՞ հիմարության հետևանք, հետագայում կպարզվի։ Այս պահին պարզ է մեկ այլ բան։
Նիկոլ գնա Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մոտ։ Ներողություն խնդրիր նրանց հանդեպ գեներացրածդ ատելության համար։
Օրերս Մոսկվա էր մեկնել պատվիրակությունը՝ ի դեմս ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչների։
Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հայնձնաժողովը դեկտեմբերի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևի նախագիծ։
«Իմ կարծիքն այդ հարցում խիստ սուբյեկտիվ կարող է լինել, այնպես որ, հենց դրսում գտնվող ուժերն իրենք թող որոշեն՝ ում դեմքով են ներկայանում որպես իշխանություն»:
Մասնավոր այցով Մոսկվա մեկնած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։
Մնացած մասերով հասկացնում է, որ ինձ մեկ է դուք ձեր մեջ ինչ եք անում, ինչ չեք անում, դա ձեր գործն է, ուզում եք խելքի եկեք ուզում եք մի եկեք, ինձ մեկ է, դա ձեր հասկանալու հարցն է, ձեր փոխարեն չեմ գալու մտածեմ, ես իմ պետության շահը մի ձև առաջ կտանեմ ու տանում եմ, ինչպես տեսնում եք։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է թողնել պաշտոնը, եթե ընդդիմությունը հաղթանակ տանի երկրի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Հունգարացի մասնագետները Ռուսաստան են ժամանել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հետազոտելու համար, նրանք կայցելեն առողջապահական հաստատություններ, որոնցում անցկացվել են պատրաստուկի կլինիկական հետազոտությունները, ինչպես նաեւ կուսումնասիրեն պատվաստանյութի արտադրությունը:
Խորհրդարանի որոշմամբ դեկտեմբերի 2-ին Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել կլիմայի փոփոխության պատճառով:
Աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն անցած շաբաթ կրկին ավելացել է գրեթե չորս միլիոնով:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Փրկարարները Ֆրանսիայի հարավի Պերպինիան քաղաքում մի քանի ժամ տեւող գործողության ժամանակ գործի են դրել շինարարական կռունկ՝ բնակարանից 300 կիլոգրամ քաշ ունեցող տղամարդուն դուրս բերելու համար:
Իտալիայի Լոմբարդիա հյուսիսային մարզի Արդենո փոքրիկ քաղաքի բնակչուհի Մարիա Օրսինգերը, որի 101-ամյակը լրացել է հուլիսին, արդեն երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, բայց, չնայած դրան, իրեն լավ է զգում:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Ինչի՞ դա հանգեցրեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար՝ մենք դա տեսնում ենք, և ինձ թվում է, որ յուրաքանչյուր օր, անցկացված պարոն Փաշինյանի կողմից իր պաշտոնին, խորացնում է այդ իրավիճակը՝ անկախ նրանից, թե հրապարակային ինչ գնահատականներ են տրվում։ Մենք հասկանում ենք, որ հրապարակային գնահատականները պետական գործիչների կողմից արտահայտվում են համապատասխան ձևով հավասարակշռված։ Թե ինչպես այդ հարցը կլուծվի երկրի ներսում՝ ինձ համար բավականին բարդ է ասելը, քանի որ իրադարձություններն արագ են զարգանում, և ես չէի ցանկանա զբաղվել գուշակությամբ։ Բայց կա զգացողություն, որ պարոն Փաշինյանի փորձերը՝ մնալ իշխանության, դատապարտված են անհաջողության, ինձ մոտ այսպիսի զգացողություն է»,- նման կարծիք հայտնեց Անդրեյ Արեշևը։
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
288 հազար քվաթերթիկներ են անհետացել տեղ հասցվելուց հետո նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում, եւս 100 հազար բլանկներ թվագրված են եղել հետին թվով:
Երևանի պետական համալսարանի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ գործող իշխանությունները պետք է հեռանան, և ստեղծվի ժամանակավոր ճգնաժամային կառավարություն:
Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Փաշինյանի ու իմքայլական պատգամավորների շրջանառած թեզին, թե հողերը ոչ թե հանձնել ենք, այլ ադրբեջանցիներն այն գրավել են պատերազմի արդյունքում։
Եվ քանի մենք թշնամի ենք ման գալիս ուրիշների մեջ, փորձում ենք մեղադրել ուրիշներին՝ փոխարենը պատասխանատվություն վերցնելու մեր արարքների համար, մեր ճակատագիրն ու մեր վիճակը պետք է կրկնվի՝ ինչպես եղավ սրանից 100 տարի առաջ: Չեմ ուզում ասել, որ 100 տարի հետո էլ նույնը կլինի, որովհետև հավատում եմ վաղվա ապագային, հավատում եմ, որ մեր երկիրն ավելի լավն է լինելու: Վերջապես, ինչո՞ւ, եթե կարող ենք օտար մեխանիզմներում լավագույն ոսկե մաս կազմել, մեծացնել, ուժեղացնել, հարստացնել այդ երկրները, ինչո՞ւ չենք կարող անել մերը, որովհետև միգուցե չունենք գլուխ, հավաքական միտք. պետք է սովորել դասեր քաղել»: