Հունգարացի մասնագետները Ռուսաստան են ժամանել «Սպուտնիկ V» պատվաստանյութը հետազոտելու համար

Հունգարացի մասնագետները Ռուսաստան են ժամանել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հետազոտելու համար, նրանք կայցելեն առողջապահական հաստատություններ, որոնցում անցկացվել են պատրաստուկի կլինիկական հետազոտությունները, ինչպես նաեւ կուսումնասիրեն պատվաստանյութի արտադրությունը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի առողջապահության  նախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ռոսզդրավնադզոր»-ի ղեկավար Ալլա Սամոյլովան Հունգարայի պատվիրակության հետ խորհրդակցություն է անցկացրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի շուրջ:

«Այցի ընթացքում պատվիրակությունը նաեւ կայցելի Մոսկվայի առողջապահական հաստատություններ, որոնցում անցկացվել են պատրաստուկի կլինիկական հետազոտությունները, ինչպես նաեւ պատվաստանյութերի արտադրությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հունգարացի մասնագետները կծանոթանան պատվաստանյութի մշակման, բոլոր փուլերում հետազոտությունների եւ արտադրության հետ, ճշտել են մամուլի ծառայությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս