«Եթե համակերպվենք պատվազրկման և հայրենազրկման այս խայտառակության հետ, ուրեմն հին ենք, ժամկետանց, պետության անարժան…». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք հի՞ն ազգ ենք, թե՞ հինավուրց։
Եթե համակերպվենք պատվազրկման և հայրենազրկման այս խայտառակության հետ, ուրեմն հին ենք, ժամկետանց, պետության անարժան, 4500 տարվա պատմությանն ինադու և «ես»-ը կորցնելու հաշվին վերապրած ցեղախումբ, պատմագիտական «մուտանտներ»։
Եթե արագ վերակազմակերպվենք, ցավից ուժ քամենք, դարդից՝ կյանք, պատիվ պահանջենք նավևառաջ ինքներս մեզանից, հետո՝ աշխարհից, չդառնանք ազգային դավաճանությունը պետականորեն ընդունած առաջին ազգը, ուրեմն հին չենք, անպիտան չենք, պատմագիտական Ալցհեյմերներ չենք, Հայկին, Քրիստոսին, Նժդեհին ու Վազենին չուրացած ու ապագա ունեցող հինավուրցներ ենք։
Հիմա սա է ընտրության թիվ մեկ հարցը, ոչ թե հաջորդ վարչապետի անունը։
#հողատու»: