Վրաստանում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու՝ 7 կիլոգրամ թմրանյութերով
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի 41-ամյա քաղաքացու, որի մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերել են 7 կիլոգրամ հերոին՝ շուրջ 2 միլիոն լարի (ավելի քան 600 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ: Դետեմբերի 3-ին այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Առանձնապես խոշխոր չափով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով ձերբակալված է ՌԴ-ի քաղաքացի Ա.Ա.-ն՝ ծնված 1979 թվականին: (…) Ձեռնածանորցը խուզարկելիս ոստիկանությունն առգրավել է 7 կիլգրամ հերոին: Առգրավված թմրամիջոցի արժեքը սեւ շուկայում կազմում է շուրջ 2 միլիոն լարի»,- ասված է հաղորդագրության մեջ: Ռուսաստանցուն ձերբակալել են Լագոդեխ – Բակուրցիխե – Թբիլիսի ավտոմայրուղում՝ Արեւելյան Վրաստանում: Նա գնում էր ավտոմոբիլով եւ ոստիկանության կողմից կանգնեցվել է ստուգման համար: ՌԴ-ի քաղաքացուն սպառնում է ութից մինչեւ 20 տարի ժամեկտով բանտարկություն կամ անժամկետ ազատազրկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: