Աշխարհում COVID-19-ի գրեթե 4 միլիոն դեպք է հայտնաբերվել անցած շաբաթվա ընթացքում
Աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն անցած շաբաթ կրկին ավելացել է գրեթե չորս միլիոնով: Այդ մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
ԱՀԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 29-ի դրությամբ աշխարհում գրանցվել է COVID-19-ի վարակման ավելի քան 61,8 մլն դեպք: Դրա հետ մեկտեղ աճն անցած շաբաթ փոքր-ինչ պակաս է եղել, քան մեկ շաբաթ առաջ՝ 3 մլն 935 հազար 330՝ 4 մլն 60 հազար 891-ի դիմաց: Մահացած հիվանդների թիվը համավարակի սկզբից ի վեր գերազանցել է 1,4 միլիոնը:
Անցած շաբաթվա ընթացքում մահացել է ավելի քան 69 հազար մարդ:
Կազմակերպության տվյալների համաձայն, մահվան դեպքերի առավել մեծ աճը նշվել է անցյալ շաբաթ՝ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում: Սեպտեմբերից սկսած՝ COVID-19-ով վարակման դեպքերի թիվն ամեն շաբաթ գերազանցել է նախորդ շաբաթվա ցուցանիշները եւ հասել ռեկորդային չափերի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկումը հայտարարել է համավակակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: