Բաժիններ՝

«Բուրևի» ցիկլոնը մոլեգնել է Շրի Լանկայի ծովեզերքին

«Բուրեւի» արեւադարձային ցիկլոնը դեկտեմբերի 2-ի երեկոյան մոլեգնել է Շրի Լանկայի արեւելյան ծովեզերքին: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել է The Times of India թերթը՝ վկայակոչելով Շրի Լանկայի օդերեւութաբանական դեպարտամենտը:

Դեպարտամենտի տվյալներով՝ ափամերձ շրջաններում քամու արագությունը հասնում է ժամում 80-ից մինչեւ 60 կիլոմետրի: Կանխատեսվում են 200 միլիմետրից ավելի տեղումներ: Իշխանությունները ծովափի շրջաններից տարահանել են 75 հազար բնակիչների, որոնց տեղավորել են ժամանակավոր բնակության 237 կենտրոններում:

Ցիկլոնի պատճառով Շրի Լանկայի հյուսիսային եւ արեւելյան նահանգներում փակ են դպրոցները եւ չեն աշխատում պետական հիմնարկությունները: Օդերեւութաբանների կանխատեսումերով՝ դեկտեմբերի 3-ին «Բուրեւին» կտեղափոխվի հյուսիս – արեւմուտք եւ դեկտեմբերի 4-ին կհասնի Հնդկաստանի հարավային ափ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031