Բաժիններ՝

Երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայում գրանցվել է հերթական երկրաշարժը: Ինչպես հայտնում է թուրքական լրատվական կայքերը, երկրաշարժը զգացվել է Սղերդ (թուրքերեն՝ Սիիրթ) նահանգի Կուրթալան քաղաքում դեկտեմբերի 3-ին՝ առավոտյան 08:45-ին:

Ըստ Կանդիլիի աստղադիտարանի երկրաշարժի հետազոտման ինստիտուտի կողմից արված հայտարարության՝ երկրաշարժն ունեցել է 5.1 մագնիտուդ ուժգնություն: Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է ծովի մակերևույթից 2.2 կմ խորության վրա և զգացվել է նաև Բաթման, Դիարբեքիր և Մարդին շրջաններում:

Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին դեռևս որևէ հայտարարություն չի արվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031