ՆԱՏՕ-ի արտգործնախարարների՝ դեկտեմբերի 1-ի հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մեհմեդ Չավուշօղլուի և նրա ամերիկացի գործընկեր Մայք Պոմպեոյի միջև վեճ է տեղի ունեցել։ Երկու նախարարները տարաձայնություններ են ունեցել մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես՝ Արևելյան Միջերկրական ծովի և S-400- ների հարցում։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է պաշտպանության և անվտանգության հարցերին։
Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ որ հայտարարում եք, որ Ադրբեջանը փորձում է ազդել Հայաստանի ներքաղաքական ու ներհասարակական գործընթացների վրա, հեծանիվ չեք հորինում։ Մանկապարտեզ գնացող 3 տարեկանն էլ, որ մի քիչ ուղեղին զոռ տա, կկռահի էտքանը։
Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ». ՈՒՂԻՂ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրում հաջորդ շաբաթ սկսել կորոնավիրուսի մասշտաբային պատվաստումները:
Դեկտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը և փորձել են բերման ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին։ Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ բողոքի ակցիայի այլ մասնակիցների թվում, ոստիկաններն ուժ կիրառելով, օպերատորին նստեցրել են մեքենան, բայց կարճ ժամանակ անց բաց են թողել: Քաշքշուկի ժամանակ կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը։
ՀԱՊԿ-ի անդամ պետությունները կշարունակեն կանոնավոր համատեղ վարժանքների անցկացումը:
Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են հետևյալ փոփոխությունները՝
ՀԱՊԿ խորհրդի առցանց նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին բնորոշել է որպես «խիզախ» առաջնորդ և կոչ է արել աջակցել Փաշինյանին ու նրա թիմին՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրերը իրականացնելու գործում։
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատախազությունը շարունակում է նոր «բարձունքներ» զբաղեցնել՝ քաղաքական «խնդրանքների» ոլորտում։ Ոչ ոք չէր էլ կասկածում, որ Դատախազությունը այլ ծանրաբեռնվածություն քան Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու՝ չունի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած ՀԱՊԿ նիստի ժամանակ, մեկնաբանելով Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող իրադարձությունները, նշել է որ տարբեր երկրներում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունները տանում են դեպի դժոխք»:
Դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպի գլխավորությամբ:
Դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են ոստիկանության աշխատակիցների վրա կրակ բացած երկրորդ կասկածյալին, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի սկզբին Վալ դ՛Ուազ դեպարտամենտում:
168.am-ը հավաստի աղբյուրներից տեղեկություն էր ստացել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ներկայացուցիչներն այսօր այցելել են «Վեոն Արմենիա» ընկերության գրասենյակ, իրականացրել են խուզարկություն և առգրավել են որոշ փաստաթղթեր:
«Ես չեմ հասկանում, թե մեր ժողովրդի հետ ի՞նչ է պատահել, ընդհանուր ամնեզիայի մեջ է, շողոքորթության, ստախոսության, ստորագույն խոստումներով, ասում եմ՝ ստորագույն, որովհետև դրանցից ոչ մեկը չի կատարվել, բերեցին իշխանության, թե ի՞նչ եղավ հետո, ժողովուրդը լավ գիտի: Ի՞նչ դաժան, չար ոգի էր, էդ չար ոգին, չար սերմն ո՞վ էր սնել և ի՞նչ սնունդով էր սնել, վրիժառության սնունդով, ոչ միայն այն մարդկանց, ովքեր պնդում էին, որ իրենցն է իշխանությունը, բայց զավթել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Նրանց վրիժառությանը, ագրեսիային չափ ու սահման չկար, արյունահեղության ծարավ, այունահեղության հեղինակներ էին, մեջտեղ գցեցին ամենակեղտոտ արտահայտությունը՝ ղարաբաղցիներ և հայաստանցիներ»,- ասաց Դավոյանը:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեսնես Փաշինյանն ում և ինչ է խոստացել, որ կողքից անընդհատ խրախուսում են, մեջքին տմբտմբացնում, շոյում, բայց անընդհատ շեշտում, որ ստանձնած պարտավորությունները պետք է ավարտին հասցնել։
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու առանցքային հանգամանք Պուտինի ելույթի մասին Նախ, ի՞նչ ասաց ՌԴ նախագահը “Наша задача – поддержать премьер-министра Пашиняна и его команду с тем, чтобы наладить мирную жизнь и добиться исполнения всех принятых решений”․ Առաջին Առիթ ունեցել եմ ասելու, որ պատերազմի ելքով կողմերից և ոչ մեկը բավարարված չէ։ Ըստ էության, […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստին:
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Շուշիի բանտում իրենց պատիժը կրող մարդասպաններ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը տեղափոխվել են Հայաստան, որի պատճառներից մեկը, ի թիվս անվտանգության հարցերի, վերջիններիս մոտ կորոնավիրուսի դրական թեստերի արդյունքներն են:
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք…
Ինչպես նշել էի երեկվա գրառմանս մեջ Վիտալի Բալասանյան / Vitali Balasanyan, այսօրվանից շարունակելու եմ իրականացնել պետականաշինությանն իմ մասնակցությունը՝ արդեն որպես ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:
Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով։ Հուսամ հասկանում են, որ սա բերելու է ներքին լրացուցիչ և անհարկի լարվածության։ Սա կեղծ ուղղություն է, որովհետև բոլորի աչքի առաջ է կատարվել պատմությունը, և ոչ ոք չէր կարող նախօրոք իմանալ, որ վարչապետը գիշերը բոլորից թաքուն կստորագրի նման փաստաթուղթ։ Կա տպավորություն, որ այնքան թաքուն է արվել, որ նույնիսկ ԱԱԾ-ն չի իմացել։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից խիզախություն է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածության ստորագրումը:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ մենք այս պատերազմում պարտվեցինք, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ ճգնաժամային իրավիճակում երկիր ղեկավարել: Նրա խոսքով՝ դա պարզ էր արդեն այն ժամանակ, երբ մեր երկիրը բախվեց առաջին ճգնաժամին՝ կորոնավիրուսին:
«Նրանցից քաչալավուն մեկին անձամբ հարցրեցի՝ ո՞վ եք, պատասխանեց՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն եմ: Որպես տեղացի՝ ես առաջին անգամ էի տեսնում նրանց, բոլորի դեմքերն էլ անծանոթ էին»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով գերեվարված անձանց և զոհվածների մարմինների փոխանակման հարցի լուծումը:
Կրեմլում ողջունում են Լեռնային Ղարաբաղում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը և պատրաստ են օգնել դրա հետագա տարածմանը: Այս մասին, ըստ ria.ru կայքի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ներկայումս քննարկվում է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ՀԱՊԿ-ի անդամ երկրներ մատակարարելու և այդ երկրներում այն այն համատեղ արտադրելու հնարավորության հարցը:
«Դուխդ» ո՞ւր է այ հողատու, ինչո՞ւ Ալիեւին չէիր պատաախանում։ Դու մսխել ես Հայաստանի ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի արժանապատվությունը։