Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնել կապ պահպանել իրենց ընտանիքների հետ:
ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիր Միքայել Համբարձումյանը հայտարարություն է տարածել՝ խոսելով Հայաստանում աճող հակառուսական տրամադրությունների մասին։
Կանադայի իշխանությունները որոշել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի պաշտպանական հատվածի 33 ձեռնարկությունների նկատմամբ: Այդ մասին ասվում է ապրիլի 11-ին երկրի կառավարության կայքում զետեղված հայտարարության մեջ:
Օրեր առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Սաուդյան Արաբիայի հաջի եւ ումրայի գործերի նախարարությունը կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ արտասահմանից ուխտավորներին թույլատրել է հաջ կատարել այս տարի եւ մեկ միլիոնի հասցնել այն ուխտավորների թույլատրելի թիվը, որոնք կկարողանան այցելել Մեքքայի եւ Մեդինայի սուրբ վայրեր:
Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունները զգալիորեն փոխում են խաղի կանոնները: Այս մասին ապրիլի 11-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է regnum.ru-ն։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Սերբիան ցանկանում է թուրքիայից ձեռք բերել Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր։
Ներկայում Չինաստանի ԱԳՆ-ն տեղեկատվություն չունի ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր պատրաստվող զրույցի մասին: Այդ մասին ապրիլի 11-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
Չեխիան պաշտպանում է Եվրամիության անդամ դառնալու Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի ձգտումը եւ օգնելու է այդ երկրներին: Այդ մասին ԵՄ-ի ԱԳ նախարարների նիստի սկսվելուց առաջ հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսին:
Գերեվարված անձանց մասով շրջանառվում են երկու թվեր։ Մեկն այն թիվն է, որը պաշտոնականացվել է նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ դա 38-ն է, և գերեվարվածների իրական, փաստացի թիվ, որը չի ընդունվում ադրբեջանցիների կողմից՝ 80-ն է։ Այս 80-ը չի ներառում հաստատված գերիներին։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:
Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած մարտերի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 11-ին, Հարավային Կորեայի խորհրդարանում տեսակապով ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես կարող եմ հավաստել, որ կանցլեր Նեհամերն այցի նախօրեին կանցլեր Շոլցին տեղեկացրել է Մոսկվա մեկնելու պլանների մասին: Բացի դրանից, ես կարող եմ ասել, որ մենք ողջունում ենք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ Մոսկվայում անմիջակման շփում որոնելու՝ Ավստրիայի կանցլերի այդ նախաձեռնությունը»,- ասել է նա:
Թուրքիայի կառավարության ապրիլի 12-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ քննարկումը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ապրիլի 11-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը (նստավայրը՝ Մոսկվա):
Դրանք պետք է լինեն օրակարգում։ Հույս ունեմ՝ արտաքին գործերի նախարարները քննարկում են դա, որովհետեւ միայն սահմանները որոշելու եւ քարտեզներ վերակազմելու հարցը չի կարող լինել քննարկման առարկա։ Ես հավատում եմ, որ Հայաստանը պնդում է դա, եւ որ Ադրբեջանն էլ հասկանում, որ դա եւս պետք է բանակցությունների առարկա լինի։
Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:
«Փողով ստատուս գրողներին ժամանակ չունեմ պատասխանելու։ Ժողովրդական խոսք կա՝ շունը հաչում է, քարավանը գնում է։ Ժամերով կարող եմ դասախոսություն կարդալ այդ տղայի համար, բայց կարծում եմ՝ դժվար կլինի նրան ընկալել․․․»։
Վրաստանը չի պատրաստվում «ոչ մի կարգի երկրորդ ճակատ» բացելու, ինչպես դա պահանջում է Ուկրաինան՝ հանդես գալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից՝ Թբիլիսի հրաժաման քննադատությամբ: Ապրիլի 11-ին այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում։
Ճապոնիայում հետագայում եւս կձգտեն հասնել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների նորմալացման, ինչպես նաեւ հրթիռային եւ միջուկային ծրագրից նրա հրաժարման: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:
Ապրիլի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին ներկա է եղել ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:
Պատմական գիտությունների թեկնածու, «Հայկական նախագծի» անդամ Սերգեյ Մելքոնյանն իր տելեգրամյան ալիքում գրում է.
Ապրիլի 5-ին 168.am-ը գրել էր Ազգային ժողովում (ԱԺ) սպասվելիք ՀՀ գլխավոր դատախազի և Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) 2021թ. կատարած աշխատանքների տարեկան հաղորդումների քննարկումների մասին:
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Սո Ուկն ապրիլի 8-ին ուկրաինացի պաշտոնակից Ալեքսեյ Ռեզնիկովի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ կրկին նշել է, որ դժվարին է համարում Ուկրաինային մահացու զենքի մատակարարումները: Ապրիլի 11-ին այդ մասին հայտնել է պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պու Սին Չհանը:
Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար արդեն կան բոլոր նախապայմանները։ Իմ գնահատմամբ մյուս ամսվա մեջ պրոցեսները հասնելու են պիկի։
Դիակային երևույթներն առաջանում են մահանալուց անմիջապես հետո և ժամանակամիջոցով պայմանավորված այդ երևույթները հստակ տարբերակվող են:
Բոլոր այս քաղաքներն այսօր միացան իշխանությունների հակազգային քաղաքականության մերժման արշավին։ Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ։ Մարդիկ ցույց են տալիս, որ իրենք կարող են տեղերում կազմակերպվել և, ի հակառակ օրվա իշխանությունների, Արցախի խնդիրը նորից դարձնել համազգային օրակարգի գլխավոր հարց։
Պատերազմից հետո, քանի՞ անգամ է Նիկոլը այցելել Արցախ` զրո: Քանի՞ անգամ է երկու հայկական պետությունների միջև երկկողմ հանդիպում եղել Արցախում` զրո:
Արա Սահակյանը՝ Արարատ Միրզոյանի մոսկովյան հանդիպման, Լավրովի հայտարարության մասին. ՈՒՂԻՂ։
Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ի դեպ, գիտե՞ք՝ ինչու է Ադրբեջանը հիվանդագին կերպով շտապում մինչև վերջ ամեն ինչ ստանալ ՀՀ իրենց դրածոներից։ Մի պարզ պատճառով․ չզարմանաք, բայց 8-10 տարի հետո նավթն ամենայն մեծ հավանականությամբ ավարտվելու է, ու իրենք դրա մասին գիտեն։