Բաժիններ՝

Չինաստանի ԱԳՆ-ն տեղեկատվություն չունի Սի Ծինպինի և Զելենսկու զրույցի մասին

Ներկայում Չինաստանի ԱԳՆ-ն տեղեկատվություն չունի ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր պատրաստվող զրույցի մասին: Այդ մասին ապրիլի 11-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

«Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա՝ եթե մենք լրացուցիչ տեղեկատվություն ունենանք, ժամանակին կհրապարակենք այն, բայց ներկայում ես նման տեղեկատվություն չունեմ»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով երկու երկրների ղեկավարների հնարավոր պատրաստվող զրույցի վերաբերյալ հարցին: Չժաո Լիցզյանն ընդգծել է, որ Չինաստանը միշտ այն կարծիքին է, որ ուկրաինական ճգնաժամը կարող է լուծվել միայն երկխոսության ու բանակցությունների ճանապարհով:

Չինաստանը զորակցում է այն բոլոր ջանքերին, որոնք նպաստում են իրադրության ապաէսկալացմանն ու քաղաքական կարգավորմանը, հավելել է նա: Անցած շաբաթ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930