
Բորելի հայտարարությունները զգալիորեն փոխում են խաղի կանոնները. Լավրով

Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունները զգալիորեն փոխում են խաղի կանոնները: Այս մասին ապրիլի 11-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է regnum.ru-ն։
Բորելը երկու անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է դադարեցվի ռազմական ճանապարհով, ոչ թե դիվանագիտական ճանապարհով։ Դրանից հետո նա ԵՄ երկրներին կոչ է արել շտապ զենք տալ Կիեւին։
Նման հայտարարություն նա արել է Twitter-ում՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Կիև կատարած այցից հետո։
«Այս պատերազմը կհաղթվի մարտի դաշտում»,- գրել է Բորելը։ Նա նաև հիշեցրել է Ուկրաինային զենքի համար հատկացված 500 միլիոն եվրոյի մասին և կոչ արել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։