Ճապոնիայում հայտարարել են, որ ձգտելու են հասնել ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունների նորմալացման
Ճապոնիայում հետագայում եւս կձգտեն հասնել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների նորմալացման, ինչպես նաեւ հրթիռային եւ միջուկային ծրագրից նրա հրաժարման: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:
«Ճապոնա-հյուսիսկորեական Փենյանի հռչակագրի (2020 թվական) հիման վրա համալիր կերպով լուծել Հյուսիսային Կորեայում բռնությամբ պահվող Ճապոնայի քաղաքացիների, միջուկային ու հրթիռային ծրագրերի բարդ խնդիրները եւ իրականացնել ճապոնա-հյուսիսկորեական հարաբերությունների նորմալացում»,-ասել է Մացուրոն:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է Հյուսիսային Կորեայի հրթիռային արձակումների անընդունելի լինելը:
«Հրթիռային արձակումները, ինչպես մարտին անցկացված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը, նպաստում են էլ ավելի մեծ լարվածությանը, իսկ Հյուսիսային Կորեայի վերջին գործողություններն սպառնում են Ճապոնիայի եւ համաշխարհային հանրակցության խաղաղությանն ու կայունությանը եւ կտրականապես անընդունելի են:
Մենք համաշխարհային հանրակցության եւ ամենից առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին ձգտելու ենք հասնել Հյուսիսային Կորեայի լիակատար միջուկազերծմանը»,-նշել է Մացուրոն: Ապրիլի 11-ին լրանում է տասը տարին, երբ Կիմ Չեն Ընը զբաղեցնում է Կորեայի աշխատանքային կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնը:
Իշխանության գլուխ գտնվելու տասը տարվա ընթացքում նա անցկացրել է ավելի քան 100 հրթիռային արձակումներ, ներառյալ միջմայրցամաքային, եւ 4 միջուկային փորձարկումներ: Համեմատության համար նշենք, որ նրա հայրը՝ Կիմ Չեն Իրը, իր կառավարման 17 տարվա ընթացքում անցկացրել է 16 հրթիռային արձակումներ եւ 2 միջուկային փորձարկումներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: