Բաժիններ՝

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը մերժել էմահացու զենք մատակարարել Կիևին

Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Սո Ուկն ապրիլի 8-ին ուկրաինացի պաշտոնակից Ալեքսեյ Ռեզնիկովի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ կրկին նշել է, որ դժվարին է համարում Ուկրաինային մահացու զենքի մատակարարումները: Ապրիլի 11-ին այդ մասին հայտնել է պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պու Սին Չհանը:

«Եղել է օգնություն ցույց տալու խնդրանք՝ կապված զենքի հետ: Ուկրաինայի նախարարը հարցրել է, թե չի կարելի արդյոք մատակարարել հակաօդային պաշտպանության միջոցներ: Նախարար Սո Ուկը պարզաբանել է, որ սահմանափակումներ է տեսնում Ուկրաինային մահացու զենքի մատակարարումների հարցում Հարավային Կորեայի անվտանգության ոլորտի իրադրության եւ հարավկորեական բանակի ներուժի վրա այդ քայլի ազդեցության պատճառով»,- մեջբերում է Yonhap գործակալությունը պաշտպանության նախաարության ներկայացուցչի խոսքը:

Ավելի վաղ Սեուլում արդեն նշել են Ուկրաինային մահացու զենքի մատակարարումների դժվարինությունը, դրա փոխարեն պաշտպանության նախարարությունը մարտին Ուկրաինային է հանձնել սաղավարտներ, չոր մթերաբաժիններ, ծածկոցներ, դեղարկղիկներ, վրաններ՝ ընդամենը 20 անուն առարկաներ: Օգնության արժեքը գնահատվել է 804 հազար դոլար, գրում է Yonhap-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս