«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին փոխվարչապետ, Երեւանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանն արդեն սկսել է ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Վերջին օրերին նա ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր անձանց եւ կուսակտիվի հետ։ Նախորդ օրն Էրեբունիում էր, մի քանի օր առաջ՝ Արաբկիրում, մեդալ էր շնորհում Տիգրան Մանսուրյանին եւ այլն։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել հեռացնել Ռուսաստանին ԵԱՀԿ-ի կազմից:
Ուկրաինայի իշխանություններն ապրիլի 9-ին հումանիտար 10 միջանցքներով իրականացնելու են խաղաղ բնակիչների տարհանում:
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ իշխող թիմի ներսում տարաձայնությունների պակաս չկա։ Ավելին, իշխող թիմում գնալով էլ ավելի է խորանում գոյություն ունեցող բևեռացումը և միմյանց նկատմամբ խոր անվստահությունը։
Զավթիչները շարունակում են նախապատրաստվել մեր երկրի արևելքում հարձակման՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու համար…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան, ՍԴ դիմելու «չեմպիոն» Արամ Վարդեւանյանը հերթական հայցերն է նախապատրաստում՝ ուղարկելու ՍԴ։
Չնայած պատերազմի սպառնալիքը շարունակում է կախված մնալ Հայաստանի եւ Արցախի գլխին, ինչի մասին անցած շաբաթ կառավարության նիստում ահազանգեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն դա չի խանգարում, որ իշխանությունը սեւեռվի համայնքները զավթելու գործի վրա։
Ղալումյանների ռեստորանը վերաբացվել է Հավանաբար քչերը գիտեն, որ իշխանական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանն Իջեւանում` հեղափոխությունից հետո, ռեստորան է կառուցել: Այն կոչվում է «Ոսկե ձկնիկ»:
Հարավային Կորեան որոշել է եւս 7,23 միլիոն բարել նավթի ռազմավարական պաշարներ հանել, որպեսզի նպաստի էներգակիրների բարձր գների նվազմանը՝ Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության առեւտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարությանը:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 7-ի առավոտվա դրությամբ կազմել է 495 միլիոն 132 հազար 331: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 169 հազար 401 մարդու:
Կորոնավիրուսի դեմ քթախոռոչային պատվաստանյութը հասանելի կլինի, երբ կհայտնվեն դրա ընդունման համար միանգամյա օգտագործման կցանները, դրանց արտադրության եւ մատակարարումների հարցը քննության է առնվում:
Նոր կանոնների համաձայն՝ հաշվի չի առնվելու երկրի դասակարգումը՝ ըստ համաճարակաբանական իրավիճակի, և այդ տվյալների հիման վրա զբոսաշրջիկների մուտքի սահմանափակումներ չեն դրվելու:
«Բրյուսելում օրերս կայացած բարձրաստիճան բանակցությունները սենսացիոն չէին, պարզապես ԵՄ-ն ևս ցանկանում է մասնակցել, ավելին, գլխավոր դեր ստանձնել Ղարաբաղյան բանակցային գործընթացում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ մեկնաբանելով Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման արդյունքները և իրավիճակը տարածաշրջանում:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ: «Սասնա ծռերի» կամ «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչների կողմից Արցախի դրոշը վանդալիզմի ենթարկելու վերաբերյալ Սամվել Նիկոյանը հետևյալն ասաց. «Դուք մեր դարավոր պայքարը խորհրդանշող դրոշի նկատմամբ վանդալիզմ եք իրականացնում: Տղե՛րք, խելքի եկեք, ամո՛թ է: Էս ի՞նչ եք դարձել, տղերք, դուք: Ինչ ձևակերպում ուզում եք՝ տվեք, բայց էությունն այն է, որ դուք Արցախի դրոշը պղծել եք, նույնը ուզում է անել Ադրբեջանը: Խելքի եկե՛ք, ամո՛թ է»:
Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով` իրենց նպատակն է Ուկրաինայի հայտը ներկայացնել Եվրոպական խորհրդին այս ամռանը:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱՊԿ ընթացիկ գործունեությանը, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման ընթացքին ու առաջիկա միջոցառումների ժամանակացույցին։
ԲՀԿ երիտասարդական կազակերպության նախկին ղեկավար Աշոտ Անդրեասյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ներկայացրել է այն պատճառները, որոնք ընկած են ԲՀԿ-ից դուրս գալու իր որոշման հիմքում:
Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հաստատել է 2022 թվականի ամառային նավիգացիոն սեզոնի թռիչքների պլանը, որի համաձայն Վրաստան կթռչեն 34 ավիաընկերությունների ինքնաթիռներ: Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Արցախը երբ տեսնի, որ դավաճանված է Հայաստանի իշխանությունների կողմից, իսկ Արցախը դա արդեն տեսնում է, չցեղասպանվելու համար ստիպված կլինի դիմել Ռուսաստանին, իսկ դա նշանակում է, որ մենք Արցախին թողնելով միայնակ՝ ուղարկեցինք Ռուսաստանի գիրկը»,- խոսքը եզրափակեց ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիրը։
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը ներկայացրել է Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները, պատասխանել նրանց հուզող հարցերին:
«Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը չի ցանկանում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ». ահա այս ձևակերպումը կունենար արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, եթե հիմք ընդուներ սոցիոլոգիական իրական հետազոտությունների արդյունքները:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր հրամանագրեր է ստորագրել 4 երկրում դեսպան նշանակելո մասին։
Ապրիլի 1-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի հերթական նիստում հայտարարել էր, որ Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը հայկական վերահսկողության տակ է, սակայն որոշ կարևոր բարձունքներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ:
Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, ինչ անում են Սասնա ծռերը, բոլորիս հասկանալի ա։ Նրանք, գտնելով հանրային մանր տարբերություն, քանդում են հայերի համախմբումը թուրքերի դեմ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում իր առաջնահերթություններից մեկը կդարձնի երկրի էներգետիկական անկախության ապահովումը:
Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսով քննարկել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծման ջանքերը։ Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
«Մեր և դատախազության գրագրությունը զուտ աշխատանքային գրագրություն էր, որը հրապարակայնացվեց զուտ այն նպատակով, որ հանրությունը հետաքրքրված է, և, որ աշխատականք կատարվում է: Բանակցություններ եղել են նաև մինչև այդ: Եվ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի հետ ենք գրագրություն ունեցել, և ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարն է հանդիպում ունեցել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ»
Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը
Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Կարո Ավանեսյանին Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։