![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանում հայտարարել են, որ «ոչ մի կարգի երկրորդ ճակատ» չեն բացի Կիևի պահանջով
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/1080305.jpg)
Վրաստանը չի պատրաստվում «ոչ մի կարգի երկրորդ ճակատ» բացելու, ինչպես դա պահանջում է Ուկրաինան՝ հանդես գալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից՝ Թբիլիսի հրաժաման քննադատությամբ: Ապրիլի 11-ին այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում։
«Ուկրաինայում դժբախտություն է տեղի ունենում, ողբերգություն, պատերազմ: Մենք պետք է պահպանենք խաղաղություն, կայունություն եւ նպաստենք զարգացմանը: Վրաստանում ոչ մի կարգի երկրորդ ճակատ էլ չի լինի: Մենք դա թույլ չենք տա եւ կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին եւ պետությունը»,- ասեէ Ղարիբաշվիլին:
Վրաստանի վարչապետը փետրվարի 25-ին հայտարարել է, որ հանրապետությունը չի պլանավորում պատժամիջոցներ սահմանելու Ռուսաստանի դեմ Ուկրաինայի իրադրության կապակցությամբ: Մարտի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թբիլիսիից կանչել է դեսպանին կոնսուլտացիաների համար: Ղարիբաշվիլիի հայտարարությունը քննադատության են ենթարկել նաեւ վրացական ընդդիմության ներկայացուցիչները: Իսկ իշխանություններն ընդդիմադիրներին մեղադրել են Ռուսաստանի դեմ պատերազմ սանձազերծելու եւ «երկրորդ ճակատ» բացելու ցանկության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: