Գերմանիան ողջունում է Նեհամերի այցը Մոսկվա և ցանկացած շփումներ Ռուսաստանի ղեկավարության հետ
Գերմանիայի կառավարությունը ողջունում է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի այցը Մոսկվա եւ հանդես է գալիս Ռուսաստանի ղեկավարության հետ ցանկացած անմիջական շփումների օգտին Ուկրաինայի հակամարտության կարգավորման նպատակով: Ապրիլի 11-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նախարարների կաբինետի ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։
«Ես կարող եմ հավաստել, որ կանցլեր Նեհամերն այցի նախօրեին կանցլեր Շոլցին տեղեկացրել է Մոսկվա մեկնելու պլանների մասին: Բացի դրանից, ես կարող եմ ասել, որ մենք ողջունում ենք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ Մոսկվայում անմիջակման շփում որոնելու՝ Ավստրիայի կանցլերի այդ նախաձեռնությունը»,- ասել է նա:
Մենք հանդես ենք գալիս ցանկացած դիվանագիտական ջանքերի օգտին, որոնք նպատակաուղղված են Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցմանը եւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների համար նախնական պայմանների ստեղծմանը»,- հավելել է Հոֆմանը:
«Այդ բոլոր փորձերի նպատակը ռազմական գործողություների անհապաղ դադարեցումն է»,- նշել է նա:
ԳԴՀ-ի նախարարների կաբիետի ներկայացուցիչը խուսափել է այն հարցի պատասխանից, թե պատրաստ է արդյոք Շոլցն ինքը մեկնելու Մոսկվա: Ինչպես ապրիլի 11-ին ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 11-ին Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի հետ կքննարկի Ուկրաինայի իրադրությունը: Պեսկովը նաեւ հավելել է, որ ավստրիական կողմի նախաձեռնությամբ ընտրված է հանդիպման փակ ձեւաչափը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: