Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուն քննադատել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին Մոնտեվիդեոյում հայերին ազգայնական ժեստ ցույց տալու համար:
#Հենցհիմա։Քաղաքացիները Իջևանից քայլերթով գալիս են Երևան. ՈՒՂԻՂ:
Միջուկային գործաքի վերականգնման շուրջը բանակցությունների կողմերը մշակում են անմիջակա հանդիպում անցկացնելու հնարավորության հարցը: Ապրիլի 25-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Նիկոլ, դավաճան». լարված իրավիճակ Կոմիտասի պողոտայում, երիտասարդները ճանապարհ են փակել
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական զինուժի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ-կողպեք» ռազմագործողությանը մասնակից ստորաբաժանումների հրամանատարների հետ զրուցել է վիդեոկապով։ Ընթացքում խոսել է նաև Հայոց ցեղասպանության թեմայից։
Ապրիլի 23-ին Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան բացման ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայ համայնքի ցուցարարներին ցուցադրել է «Գորշ գայլեր» ռասիստական կազմակերպության ժեստը և այդ ամենն արել է լայն ժպիտով։ Դեպքից հետո, Ուրուգվայի արտգործնախարարը Թուրքիայի դեսպանին կանչել է նախարարություն՝ այդ նշանի կապակցությամբ բացատրություններ ստանալու նպատակով։ Հանդիպումը նախատեսված է երկուշաբթի օրը:
Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ, բժիշկ Հայկազ Հարությունյանը և մի խումբ ԵՊԲՀ ուսանողներ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում բարձրացրեցին Արցախի Հանրապետության դրոշը և, կոչ անելով ուսանողությանը միանալ բոյկոտին, հայտարարեցին անժամկետ դասադուլ` պայմանավորված Հայաստանում և Արցախում օրեցօր վատթարացող անվտանգային պայմաններով։
Փաստաբանի խոսքով՝ հետայսու յուրաքանչյուր դեպքում բնակարան հանդիսացող տարածքում՝ կլինի դա ավտոմեքենա, հյուրանոցային համար, աշխատանքային գրասենյակ, անկախ՝ այդ տարածքները դեպքի վայր են հանդիսանում, թե՝ ոչ, մինչ այդ գործողության կատարումը պետք է առկա լինի հետաքննության աշխատակցի, քննիչի կամ դատախազի համապատասխան որոշումը զննություն կատարելու վերաբերյալ։
Այսօր առավոտյան Տավուշի մարզի Իջևան քաղաքից դեպի Երևան մեկնարկած երթին միացել է նաև Սևադա Ղուկասյանը: Նա էր, որ 2021-ի մայիսի 10-ին էշով եկել էր Ազգային ժողովի բակ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին տուն տաներ։
ԱՄՆ-ը ցանկանում է ՌԴ-ին այնքան թուլացնել, որ Մոսկվան չկարողանա այնպիսի գործողություններ ձեռնարկել, ինչպես Ուկրաինայում: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ ամփոփելով Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքները:
Բրիտանական հայտնի The Times պարբերականը ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Red Box խորագրի ներքո այսօր ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետը:
Ռումինիայի Պատգամավորների պալատի հայազգի պատգամավոր Վարուժան Փամբուչյանը խորհրդարանում հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։
«Մտահոգություններն ահավոր շատ են, իսկ ակնկալիքն՝ այս ազգադավ իշխանությանն օր առաջ երկրի ղեկից պոկելն է»,- ուղիղ եթերում ասաց Իջանից դեպի Երևան մեկնարկած երթին միացած քաղաքացիներից մեկը։
«Դա սթափեցնող կոչ էր՝ ուղղված հայ ժողովրդին»,- այսօր մեկնարկած երթի ընթացքում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Ուրուգվայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի պահվածքին, որն իր դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցներին ձեռքով «գորշ գայլերի» նշան էր ցուցադրել։
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ավարտվել է պետական դավաճանություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի անջատված մասի նախաքննությունը:
Հայոց պատմության մեջ չի եղել տևական մի դարաշրջան, երբ վտանգված չլինեն մեր ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը, պետության գոյությունը։ Հաղթել ենք, երբ ազգի բոլոր ուժերը միավորելով` անձնուրաց պայքար ենք մղել և ոչ թե խնդրել, այլ նվաճել ենք խաղաղությունը: Պարտվել ենք, երբ խաթարվել է այդ կուռ, համազգային միասնությունը, ինչպես 2020 թ.-ին:
Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը։ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզից դեպի մայրաքաղաք Երևան երթին միացել է նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։ Երթի ընթացքում հենց ուղիղ եթերում պատասխանելով Ֆեյսբուքով իրենց ուղղված հարցերին՝ պատգամավորն ասաց, որ մինչև Երևան շուրջ 150 կիլոմետր է, և շուրջ 7 օր քայլելու են։
Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում «3+3» հարթակի երկրորդ հանդիպումը կազմակերպելու համար: Այս մասին «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը: Նա նշել է, որ հարթակի դռները շարունակում են բաց մնալ Վրաստանի համար:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 25-ին հայտարարել է, որ Կիեւում Միացյալ Նահանգների դեսպանությունը կարող է աշխատանքը վերսկսել առաջիկա «երկու շաբաթներին»։
«Հա՛յ մարդ, ոտքի կանգնիր ու ասա` ես Հայաստա՛նն եմ. Գևորգ Գևորգյան
Եթե ՀՀ վարչապետը «դիլեմայի» առջև է կանգնած, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունը ղեկավարելու նրա առաջարկի ընդունումն իմ կողմից եղել է հաստատակամ որոշում, որը կայացրել եմ տասնամյակների պետական ծառայության ընթացքում ձևավորված պարտքի զգացումի թելադրանքով, ինչպես նաև` բազմաթիվ ընկերներիս և ՀՀ զինված ուժերի զարգացման համար մտահոգ գործընկերների քաջալերման արդյունքում: Այդ որոշումը կայացնելիս քաջ գիտակցել եմ, որ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի՝ հաշվի առնելով իմ հոգեկերտվածքը և անցած ճանապարհը:
ՌԴ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը, տրամադրված է կողմերի միջև ստեղծել վստահության և փոխըմբռնման մթնոլորտ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:
Տավուշի մարզի Իջևան քաղաքից ժամը 11։00-ին մեկնարկել է ՀՀ արժանապատիվ քաղաքացիների երթը դեպի մայրաքաղաք Երևան։
Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, թե այսօր ինչ գործողություններ են իրականացնելու
Հազարավոր նահատակների, անհետ կորածների, վիրավորների ու գերիների պատճառ դարձել եք դուք։
#Հենցհիմա: Ազատության հրապարակում․ ՈւՂԻՂ
Բրյանսկում այրվում է «Տրանսնեֆտ Բրյանսկ Դրուժբա» նավթաբազան: Այդ մասին հաղորդել են արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում: Այնտեղ հավելել են, որ հրդեհի պատճառով մարդկանց չեն տարհանի: Գերատեսչության նախնական տվյալներով՝ հրդեհից ոչ ոք չի տուժել:
Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանցիսկո Բուստիլյոն դատապարտել է Մոնտեվիդեոյում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը: Այս մասին հայտնում է El Pais-ը: