«Նիկոլ Փաշինյանը ոնց որ Ադրբեջանի պատվո հյուպատոսը լինի Հայաստանում»․ քաղաքացի
«Մտահոգություններն ահավոր շատ են, իսկ ակնկալիքն՝ այս ազգադավ իշխանությանն օր առաջ երկրի ղեկից պոկելն է»,- ուղիղ եթերում ասաց Իջանից դեպի Երևան մեկնարկած երթին միացած քաղաքացիներից մեկը։
«Տեսնելով նման հայրենանվեր գործընթաց՝ չէի կարող անմասն մնալ, բնական է, պետք է միանայի։ Կուսակցական չեմ, չեմ էլ եղել, բայց միշտ աջակցել եմ ազգային գաղափարներին․․․»,- ասաց Տավուշի մարզի բնակիչը։
Հարցին՝ ի՞նչ են խոսում Տավուշում Նիկոլ Փաշինյանի մասին, քանի որ Փաշինյանը ևս Տավուշից է․ երիտասարդ տղամարդը պատասխանեց․
«Որ վարչապետ էր ընտրվել, սկզբից ուրախացել էինք, հետո ինքն իրեն չարդարացրեց, սենց ասեմ, ոնց որ Նիկոլ Փաշինյանը լինի Ադրբեջանի պատվո հյուպատոսը Հայաստանում։ Ինչպե՞ս պետք է այդ մարդուն ընդունենք, շատ վա՛տ»։
Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։
Սաղաթելյանը նաև հայտնել էր, որ առաջիկայում նման երթեր կմեկնարկեն նաև Հայաստանի այլ մարզերից․
«Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։
Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ։ #զարթնիրլաո»»։