«Կապիտուլյանտներ, հերի՛ք է պատերազմով շանտաժ անեք ու վախեցնեք»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտներ, հերի՛ք է պատերազմով շանտաժ անեք ու վախեցնեք։
Պատերազմը բերել եք դո՛ւք։
Պարտությունը բերել եք դո՛ւք։
Հարյուրավոր բնակավայրեր թշնամուն տվել եք դո՛ւք։
Հազարավոր նահատակների, անհետ կորածների, վիրավորների ու գերիների պատճառ դարձել եք դո՛ւք։
Բանակը փաստացի քանդել եք դո՛ւք։
Եկեղեցու հետ կռիվ եք տալիս դո՛ւք։
Հայաստանի 41 քառակուսի կմ փաստացի տվել եք դո՛ւք։
Ադրբեջանի ու Թուրքիայի «մուղամի տակ պարում եք» դո՛ւք։
Չհամարձակվե՛ք պետության անուն տալ։
Դուք եւ հայոց պետականությունը անհամատեղելի եք։
Ձեր իշխանության մնալը նշանակում է Հայաստանի պետականության կործանում։
Հետեւաբար, դուք պետք է հեռանաք՝ խաղաղ եւ անցնցում»։