ԱԱԾ նախկին տնօրեն Գերոգի Կուտոյանի մահվանից մեկ տարի անց, ՔԿ-ում Կուտոյանի ինքնասպանության վարկածը քննելու ողջ ընթացքում, դեռևս չի պարզվել այն հարցի պատասխանը, թե ինչու էր 39-ամյա ԱԱԾ նախկին տնօրենը գնացել այդ քայլին:
«Որպեսզի այդ խնդիրը վերջնական լուծվի, պետք է ըմբռնում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հանգուցալուծելու են խնդիրը: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն՝ լինելով խորհրդարանական ուժեր, ներկայացնում են մեր հանրության որոշ հատվածի, հետևաբար՝ ինքնանպատակ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն, որ լուծելու են այդ խնդիրը, պետք է լինի ըմբռնում, և հուշագրի ստորագրումը պետք է դրա վկայությունը լինի»,- նշեց Սուրեն Գրիգորյանը:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «…1000 անգամ եմ ասել, top news մի փորձեք ստեղծել, Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին հայտնի է եղել, իսկ նրա հետախուզումը վաղուց դադարեցված է…»։
Սա ի՞նչ հանդուրժողականություն է։ Սա ի՞նչ անտարբերություն է։ Ո՛չ օտար գործակալների դեմ ենք ընդդիմանում, ո՛չ աղանդավորների, ո՛չ էլ հող ծախող ու մեր զավակներին հազարներով կոտորող դավաճանների։ Ես հրաժարվում եմ սա հասկանալ»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի վերահսկողության տակ գտնվող արաբական տարածքներում լրացուցիչ 2․572 նոր բնակավայր հիմնելու նախաձեռնությունը:
Հունվարի 21-ին Էգեյան ծովում, ներկայիս Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար շրջանում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի խոսքով՝ ԲՀԿ-ի և 17 ուժերի միջև որևէ տարաձայնություն չկա: Այդ քաղաքական ուժերը տարվա սկզբին հստակ հայտարարել են, որ մեկնարկելու է մարզային այցելությունները, որից հետո հեռագա անելիքների մասին կրկին կհրապարակվի:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունվարի 20-ին հրամանագիր է ստորագրել, որը փոխում է նրա նախորդ Դոնալդ Թրամփի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) երկրի դուրս գալու վերաբերյալ որոշումը: Այդ մասին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները: ԱՄՆ-ին ԱՀԿ վերադարձնելու որոշումն առաջիններից մեկն է դարձել նրա պաշտոնակալության պահից ի վեր, որը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ նախորդ շաբաթ այցելել են Սյունիքի մարզ, մասնավորապես, եղել են Որոտանում, Շուռնուխում, որտեղ, նրանց խոսքով՝ սահմանազատման արդյունքում առաջացել են մի շարք խնդիրներ: Այն տների բնակիչները, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ, մնացել են առանց օթևանի:
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերի շարքում ընդունվեց նաև Շիրակի արդեն նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանի ազատման դիմումը: Մեկ այլ հարցով էլ կառավարությունը հաստատեց Շիրակի նոր մարզպետի ներկայացված թեկնածուին: Պաշտոնը ստանձնեց առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:
Ով է Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանը
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կրկին համոզվեցի, որ այսօր Ղարաբաղյան բանակցային գործընթացին տիրապետող որևէ մեկը չկա գործող իշխանության մեջ։ Թե բա որ Շուշի վերադառնային նախկին բնակիչնե՞րը՝ էն էլ 90 տոկոս Նախ՝ արդյո՞ք նրանք ցանկանալու էին վերադառնալ Արցախի Հանրապետության քաղաքացիություն ընդունելով։ Չէ՞ որ դուք համարում էիք, որ Արցախը պետք է գա բանակցային սեղան` իր կարգավիճակը որոշելու։ Թե դա չէ՞ր ձեր նպատակը անցած 2.5 տարիներին։ Հո պարտվելու գի՞նը չէիք որոշում, այն էլ Ադրբեջանի և Ալիևի բարի կամքով. թե էլ ինչը կուզեր կամ չէր ուզի։
Տիգրան Պետրոսյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից:
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նկատենք՝ համաձայնագրի ստորագրումով նախատեսվում է 7.4 միլիոն ԱՄՆ դոլար գումարի տրամադրում:
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն ամուսնու՝ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկայացել է Markarian բրենդի երկնագույն զգեստով և վերարկուով։
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ վարչապետի պաշտոնը մինչ այժմ թյուրիմացաբար զբաղեցնող Նիկոլը Փաշինյանը, ի թիվս այլ բազմաթիվ թուրքահաճո պնդումների, հայտարարեց, որ մինչև առաջին արցախյան պատերազմը, Շուշիի բնակչության 90%-ը ազերիներ էին, և դրանից ցնցող հետրություն կատարեց, որ Շուշին թուրքական քաղաք է, և հետևաբար, պատմական արդարության տեսակետից, պետք է անվերադարձ զիջվի թշնամուն։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
ԱԺ խմբակցությունների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Փաշինյանի ընտանեկան կայքը հաստատեց Mediaport-ի տեղեկությունը. Շիրակի մարզպետ է նշանակվելու Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը: Mediaport-ին հաջողվեց պարզվել, որ Շիրակի ապագա մարզպետի հայրը՝ Ավետիք Հարությունյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ուներ «Հայաստան համահայկական հիմնադրամին» առնչվող քրգործում, քրեական հետապնդումից ազատվել է հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի դեմ կեղծ ցուցմունք տալով:
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների թիվը չի կարող անտարբեր թողնել նույնիսկ ամենասառնասիրտ մարդուն. 6000-ի հասնող կյանքեր,10.000-ից ավել անդամահատված մարմիններ, հազարավոր անհետ կորածներ:
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլոր նրանց, ովքեր իրենց և ինձ հիմարի տեղ դրած ասում են. «բա որ գիտեիք, որ Արարատը գործակալ է, ինչո՞ւ շուտ չասեցիք, որ այս օրին չհասնեինք»։ Այս կամ նման հարցեր դեմքի լուրջ արտահայտությամբ ուղղում են քաղաքական բարիկադների տարբեր կողմերից, նույնիսկ բարիկադների վրա կանգնածները։
Միացյալ Նահանգները պաշտոնապես Փարիզի համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների կատարմանը կվերադառնա փետրվարի 19-ին:
«Ռուսաստանը խելացի քաղաքականություն է վարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար տնային աշխատանքի հնարավորություն տալով, քանի որ այդպես Ռուսաստանը փոքրացնում է իր հակասությունները Ղարաբաղյան հակամարտության շուրջ Արևմտյան համանախագահների հետ, միևնույն ժամանակ հասկանալով, որ Ադրբեջանը նախընտրում է ներկայումս առկա եռակողմ ձևաչափը»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն շատ «մեծահոգի» նամակ է թողել, սակայն Բայդենը չի բացահայտել նամակի բովանդակությունը՝ Թրամփի նկատմամբ հարգանքից ելնելով: Այս մասին գրում է RT-ն՝ հղում անելով CNN-ին:
Մարալ Նաջարյանը գտնվում է Գուբիստանի բանտում. Դավիթ Շահնազարյան
Եվրոպայի Հայ դատի գրասենյակը դատապարտելի է համարում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգությունը վնասելու քայլերը: Դատապարտելի է նաև միջազգային կազմակերպությունների առջև խոչընդոտներ դնելու Ադրբեջանի ջանքերը: Նա ընդգծեց, որ այս հարցը պետք է բերվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրակարգ ու աշխատանք տարվի, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի, համապատասխան կառույցների ներկայացուցիչներն ունենան հատուկ կարգավիճակ՝ վերահսկելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման գործընթացը:
Ստեփանակերտում քաղաքացիների ընդունելության կենտրոնը, որտեղ գործում է թեժ գիծ՝ Արցախում հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, շարունակում է իր աշխատանքը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի մահվան 1-ին տարելիցի կապակցությամբ հունվարի 25-ին ոգեկոչման արարողություն տեղի կունենա Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը։
«Գերիների չլուծված հարցը Փաշինյանի հանցագործության շարունությունն է». Դավիթ Շահնազարյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը Թերթի հետ զրույցում ասաց, թե Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ իրենց անհանգստությունը շարունակվում է, քանի որ անկայունությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ: