Անուշ Բեղլոյանը՝ դեսպա՞ն Միացյալ  Թագավորությունում

ՀՀ իշխանություններն  ակտիվորեն լծված  են ՀՀ դիվանագիտական կորպուսի փոփոխություններին: Ի  դեպ, ուշագրավն այն է, որ Հայաստանի համար կենսական և առանցքային նշանակություն ունեցող բոլոր երկրներում դեսպան նշանակելու համար քննարկվում են ոչ թե դիվանագիտական, այլ քաղաքական  կադրեր՝ ստվերում թողնելով բազմաթիվ փորձառու դիվանագետների: Իշխանական շրջանակներից 168.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ի թիվս արդեն իսկ մամուլում քննարկվող փոփոխությունների, իշխանությունը նախատեսում է դեսպան նշանակել նաև Միացյալ Թագավորությունում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվում է ԱԺ իշխող խմբակցության ներկայացուցիչ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, այս օրերին մեդիա տիրույթում  իր տարօրինակ հայտարարություններով մեծ իրարանցում առաջացրած  Անուշ Բեղլոյանի թեկնածությունը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում դեսպանի պաշտոնում: 168.am-ն այս տեղեկությունները պաշտոնապես  հաստատելու կամ հերքելու նպատակով դիմել է ՀՀ ԱԳՆ խոսնակին, ում պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

Հիշեցնենք, որ ըստ էության այս պաշտոնը թափուր է դեսպան Արման Կիրակոսյանի մահվանից հետո՝ 2019 թվականի հուլիսից, իսկ դեսպանի գործառույթներն իրականացնում է ժամանակավոր հավատարմատարը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728