Անգլիան հրաժարվել է ավիակիր վաճառել Թուրքիային

Թուրքիան նախորդ տարի ավիակիր գնելու նպատակով բանակցություններ է վարել Անգլիայի հետ, սակայն Լոնդոնը հրաժարվել է թուրքական կողմի առաջարկից: Դրանից հետո Թուրքիան որոշել է կառուցել սեփական ավիակիրը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական «Haber7»ը, հղում անելով «Middle East Eye»-ին, նշում է, որ Անկարան Լոնդոնին առաջարկել է վաճառել Queen Elizabeth դասի նոր կամ նախկինում շահագործված ավիակիր նավ:

Նշվում է, որ անգլիական կողմը մերժել է Անկարայի առաջարկը՝ փոխարենն առաջարկելով իրականացնել Թուրքիայում արտադրվելիք ավիակրի նախագծումը և տեխնիկական աջակցություն տրամադրել:

Այս թեմայի վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝ Անգլիայի Միջազգային առևտրի նախարարությունը չի հերքել փաստը, որ Թուրքիայի հետ բանակցություններ եղել են՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել կոնկրետ այդ բանակցություններից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728