Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին: Այդ մասին հաղորդում են Հայաստանի փոխվարչապետի մամուլի ծառայությունից:

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի ընթացքում»,- նշեցին մամուլի ծառայությունից:

Փոխվարչապետների որոշմամբ՝ երկու փորձագիտական ենթախմբեր են ստեղծվել: Դրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, էկոնոմիկայի նախարարության, տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

Փոխվարչապետների առաջին նիստը կայացել է հունվարի 30-ին Մոսկվայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728