Ղազախստանի ՆԳՆ-ն Ալմաթիում գործարկել է երեխաներին հետևելու պիլոտային նախագիծը

Ղազախստանի ՆԳ նախարարությունն Ալմաթիում գործարկել է երեխաներին հետեւելու փորձարարական համակարգը: Այդ մասին հայտնել է գերատեսչության փոխղեկավար Սակեն Սարսենովը։

«Փորձնական ռեժիմով մենք գործարկում ենք մի նախագիծ, որը կապված է երեխաների անվտանգության հետ: Թրեքինգային համակարգի բացառիկությունն այն է, որ ավելի վաղ եղել են տարբեր հավելվածներ, բջջային հեռախոսներ, ժամացույցներ, որոնք կարելի է հանել, եւ այդ ամենը կապվում էր նույն այն մարտկոցների հետ, դրանք կարող են նստել: Իսկ սա ոչ մեծ սարք է, որը ներկարվում է հագուստի մեջ կամ երեխայի ուսապայուսակի մեջ: Իսկ մարտկոցը լիցքավորումը պահում է մեկ տարի»,-ասել է Սարսենովը փետրվարի 3-ին տեղի ունեցած ճեպազրույցում: Ղազախստանի ՆԳ փոխնախարարի խոսքով՝ հետեւող սարքն աշխատում է առանց ինտերնետին միանալու, միայն Bluetooth-ի միջոցով:

«Մենք գիտենք, որ այժմ մեզնից յուրաքանչյուրի մոտ Bluetooth-ը միացված է կամ ականջակալին, կամ ժամացույցին: Եվ համակարգը թույլ է տալիս որոշել երեխայի թրեքինգը»,-ասել է Սարսենովը: Երեխայի գտնվելու վայրն իմանալու են միայն ծնողները եւ, անհրաժեշտության դեպքում, ոստիկանության աշխատակիցները, հավելել է նա:

«Մենք այժմ որոշել ենք պիլոտային գոտին՝ Ալմա Աթա քաղաքը: Դպրոցը որոշել է կրթության եւ գիտության նախարարությունը: Առաջիկայում այդ նախագիծը կգործարկվի պիլոտային ռեժիմով, իսկ հետո, մինչեւ տարեվերջ՝ Ղազախստանի ամբողջ տարածքում»,-ասել է Սարսենովը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս