Բաժիններ՝

Ֆրանսիայի ԱԳՆ-ում գնահատել են Եվրոպայում «Սպուտնիկ V»-ի կիրառման հնարավորությունը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ եթե COVID-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութն ստանա եվրոպական եւ ֆրանսիական կարգավորիչների հավանությունը, ապա դրա օգտագործման ոչ մի արգելափակում չի լինի։ «Պատվաստանյութն ազգություն չունի: Կարեւորն այն է, որպեսզի պատրաստուկն ազդեցություն ունենա. Եթե «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատվի Դեղապատրաստուկների եվրոպական գործակալության (EMA) եւ Ֆրանսիայի առողջապահության բարձրագույն մարմնի կողմից, ապա դրա տարածման ոչ մի արգելափակում չի լինի, եթե այն համապատասխանի գիտական նորմերին եւ Եվրոպայում հսկողության պահանջներին»,-ասել է Լե Դրիանը՝ հանդես գալով Europe 1 ռադիոկայանի եթերում:

Փետրվարի 2-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի կարող «Սպուտնիկ V» պատվաստանյութը տարածել, քանի դեռ ռուսաստանյան արտադրողը գրանցման դիմում չի ներկայացրել եվրոպական մարմիններին: Lancet գիտական հանդեսը նախօրյակին հրապարակել է «Սպուտնիկ V»-ի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները, որոնք հաստատում են դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի ընթացքում «Սպուտնիկ V»-ն արձանագրել է արդյունավետության, իմունոգենության եւ անվտանգության բարձր ցուցանիշներ. պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 91,6 տոկոս: Այն լիակատար պաշտպանություն է ապահովում նոր կորոնավիրուսային վարակով հիվանդության ծանր դեպքերից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս