Բաժիններ՝

Ռուսաստանը C-400-ի առաջին գունդը Հնդկաստանին կմատակարարի մինչև տարեվերջ

Հնդկաստանին C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պարտավորագրի կատարումն ընթանում է ըստ գրաֆիկի. Նյու Դելին այդ համալիրների առաջին գունդը կստանա մինչեւ տարեվերջ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժովը՝ հանդես գալով Aero India-2021 ցուցահանդեսի ընթացքում:

«С-400 զենիթահրթիռային համակարգի (ԶՀՀ) Հնդկաստան մատակարարումն իրականացվում է ըստ գրաֆիկի: Առաջին գունդը ենթադրվում է մատակարարել մինչեւ ընթացիկ տարվա վերջը»,-ասել է նա: Դրոժովը հիշեցրել է, որ հունվարին Ռուսաստան էին ժամանել հնդիկ մասնագետները եւ ձեռնամուխ եղել C-400-ի վրա աշխատանքի ուսուցմանը: 2018 թվականի հոկտեմբերին Մոսկվան եւ Նյու Դելին պարտավորագիր են ստորագրել ավելի քան հինգ միլիարդ դոլար արժողությամբ C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի հինգ գնդի կոմպլեկտ մատակարարելու համար:

Այդ գործարքը խոշորագույնն են համարել «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ողջ պատմության ընթացքում: Արտահանական ԶՀՀ-ի համար հաշվարկները կատարվելու են ազգային արժույթներով: Սպասվում է, որ մատակարարումները կավարտվեն մինչեւ 2023 թվականի ապրիլ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս