Բաժիններ՝

Հայտնի է, թե որքան է գնահատվում Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը

Վրաստանի ամենահարուստ մարդու՝ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը գնահատվում է 5,67 մլրդ դոլար: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը:

Bloomberg Billionaires Index վարկանշային աղյուսակում աշխարհի հարուստների ցանկում Իվանիշվիլին զբաղեցնում է 458-րդ տեղը: Նշվում է, որ անցյալ տարի Իվանիշվիլիի կարողությունը չի փոխվել, մինչդեռ հունվարին այն նվազել է 25 մլն դոլարով:

Գործակալության տվյալներով՝ գործարարի միջոցները ներդրվել են տարբեր ոլորտներում աշխատող ընկերություններում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախքան քաղաքականությունից հեռանալը, «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիրն իր կարողության մեծ մասը փոխանցել է իր բարեգործական հիմնադրամի հաշվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728