Սահմանադրական դատարանը ջայլամի քաղաքականություն է որդեգրել

Սահմանադրական դատարանի, անդեմ անողնաշար  դառնալը պարզ էր բոլորին, հիմա արդեն դա ակնհայտ փաստ է։ ՍԴ- որդեգրել է ջայլամի քաղաքականություն՝ որքան խնդրահարույց գործեր կան հետաձգել, տեսնենք ինչ է լինում։

Հիշեցնենք միայն, որ  դեռ 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին Ռոբերտ Քոչարյանի ու  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների քննությունը նշանակվել է մարտի 23-ին, այն դեպքում, երբ վերջինս կասեցումից հանվել է դեռ 2020 թվականի հունիսին։

Բացառություն չէր կարող լինել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի կողմից իր լիազորությունների իրականացման, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։

Դիմումատուները Ազգային ժողովի երկու  ընդդիմադիր՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն այս դիմումով բարձրացնում  են 2020 թվականի  սահմանադրական փոփոխությունների  սահմանադրականության հարցը՝ այն մասով, որ այն մեկ իշխող խմբակցության կողմից ընդունվել է առանց Սահմանադրական դատարան ուղարկելու։

Վիճարկվում է նաև Հանրապետության Նախագահին  Սահմանադրական  փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու լիազորությունից զրկելու դրույթի սահմանադրականությունը։

Դիմումը ՍԴ մուտքագրվել է դեռևս 2020 թվականի օգոստոսի 18-ին։  Դրանից հետո ՍԴ-ը բոլոր հնարավոր ու անհնարին եղանակներով  ձգձգել է գործը վարույթ ընդունելը և այն վարույթ է ընդունել միայն 2020 թվականի դեկտեմբերի 2-ին։

Երեք ամսում սովորաբար ՍԴ-ն  որոշում է կայացնում, այս պարագայում  ՍԴ ընդամենը գործն է վարույթ ընդունում։

Գործի քննությունը նշանակվում  է 2021  թվականի փետրվարի 9-ին։ Նշանակվում են զեկուցողներ՝ Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Թունյանին, Ա. Խաչատրյանին, Ե. Խունդկարյանին, Է. Շաթիրյանին, Ա. Վաղարշյանին:

Ու բոլորի համար անհասկանալի կերպով, որպես պատասխանող կողմ են ներգրավվել ոչ միայն Ազգային ժողովին, այլև կառավարությանն ու Հանրապետության նախագահին։

Թերևս, մտածել են՝  օգնել իրենց հարազատ իշխանություններին  Էդմոն Մարուքյանի  հետ պայքարում։

Այնուհետ դիմողները միջնորդում  են  գործը քննել բանավոր ընթացակարգով, որին  կտրուկ դեմ են արտահայտվում  Արման Դիլանյանը,  Արմանի շեֆ՝ Վահե Գրիգորյանը  ու Երվանդ Խունդկարյանը։ Ազգային ժողովը այնուհետև միջնորդում է գործի քննությունը հետաձգել քանի-որ  այդ օրերին ԱԺ նիստեր են։ Սահմանադրական դատարանը առանց պատասխանողի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ լսելու, հետաձգում է գործի քննությունը մինչև փետրվարի 17-ը։

Բայց ՍԴ-ն չէր լինի ՍԴ, եթե  այդ ամբողջը հենց այդպես թողեր։

Կարելի էր մտածել, որ երկիրը և հատկապես ՍԴ-ն ունի եզակի շանս վերջակետ դնելու  սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցին։ Նոր դատավորները շանս ունեին պահել իրենց դեմքը ու մինչև կյանքի վերջ չկրել սահմանադրական հեղաշրջմանը մասնակից լինելու դրոշմը։ Կարելի էր, իհարկե, այդպես մտածել, եթե այդ մարդիկ ունենային արժանապատվություն։

Ըստ մեր աղբյուրների Սահմանադրական դատարանի ղեկավարությունը որոշել է  այս շաբաթ  հրավիրել աշխատակարգային նիստ, որի ընթացքում պետք է  կարճի գործի  վարույթը՝ լիազորությունների հարցով վեճով, հետաձգի մնացած մասով գործի քննությունը և ամենակարևորը  բանավոր դատաքննությունից անցնի գրավոր դատաքննության՝ մի բան, որը երբեք ՍԴ պրակտիկայում չի եղել։

Սա է ՍԴ-ի դեմքը, ՍԴ իշխանական թևը՝ Արման Դաիլանյանի ու Վահե Գրիգորյանի գլխավորությամբ  վախենում է հրապարակային քննարկումից. կհարցնեք ինչո՞ւ կասեմ, որովհետև տգետ են:

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս