Գլխավոր դատախազը որևէ հանդիպման չի մասնակցել. Գոռ Աբրահամյան

Ժամեր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գտնվում են գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում ու նրան հորդորում են հրաժարականի դիմում ներկայացնել։

Ավելի ուշ Արայիկ Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Արցախպրեսի» հետ զրույցում ասել էր, որ բացի Աբազյանից, Արայիկ Հարությունյանից և Վիտալի Բալասանյանից ևս մեկ պաշտոնատար անձ է ներկա եղել ԳՇ պետի հետ հանդիպմանը, սակայն Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանին չի հորդորել հրաժարականի դիմում ներկայացնել։

168.am-ի տեղեկություններով` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է եղել այն 4-րդ պաշտոնյան, ում մասին խոսել էր Արցախի նախագահի խոսնակը։

Մեզ հետ զրույցում սակայն գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ չկա նման բան, և գլխավոր դատախազը որևէ հանդիպման չի մասնակցել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728