Ինձ թվում է՝ սա է այն պահը, երբ բոլորը` #ԻմՔայլը խմբակցության պատգամավորները, քննիչները, դատախազները, ոստիկանները ընտրության իրավունք պետք է ունենան…
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:
Ուրուգվայը պատրաստ է գնել կորոնավիրուսի դեմ՝ ռուսական Sputnik V պատվաստանյութը և սպասում է Մոսկվայից փաստաթղթերն ուղարկելուն:
Լարված իրավիճակ՝ ոստիկանների և հանրահավաքի մասնակիցների միջև
168.am-ը Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Օսիկյանին հարցրեց, թե արդյո՞ք ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ստորագրված հայտարարությունն իր մեջ հանցակազմ պարունակում է:
«Հայկական բանակը կանգնած է ժողովրդի կողքին. հերթը ժողովրդինն է». Արփինե Հովհաննիսյան
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը երկարաձգել է համավարակով պայմանավորված սահմանափակումները, որոնք կգործեն մինչև մարտի վերջ:
«Այսօրվա ձեռքբերումը ձեր 3 ամիսների վճռականության արդյունքն է՝ մեր հաղթանակի սկիզբը». Իշխան Սաղաթելյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին, անդրադարձել է փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավիրած ասուլիսին ու դրանում հնչեցված իրարամերժ և հակահայկական պնդումներին:
«Նիկոլ Փաշինյանն այսօր որևէ հենարան չունի, Նիկոլ Փաշինյանի հենարանը մնացել է մանիպուլյացիան: Նա մանիպուլյացիայով եկավ իշխանության և շարունակում է մանիպուլյացիայով մնալ իշխանության: Ինչ արեց Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի հրամկազմի հայտարարությունից հետո, նա արագ դուրս եկավ փողոց: Նրա համար կարևոր չէր՝ քանի հոգի կգա, ինչ կանեն: Պատշգամբներից նրան վիրավորում են, դավաճան են ասում, ինքը բոլորին ժպտում է, համբույրներ է ուղարկում»:
Նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն վերադարձրել է ԳՇ պետին ազատելու մասին կապիտուլյանտի առաջարկությունը, այլև հայտարարությամբ այն որակել է «առերևույթ հակասահմանադրական»։
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Բաղրամյան պողոտայում հայտարարեց, որ երբ Նիկոլ Փաշինայնը հայտնեց, որպեսզի ազատեն Գլխավոր շտաբի պետին, միայն մեկ մարդու աշխատանքից ազատելու հարց չէր, այլ ուղղված էր ամբողջ բանակի դեմ։
2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով:
Քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի խոսքով՝ աշխարհում չկա որևէ ազգ կամ պետություն, որը, հաղթանակներից բացի, չի ունեցել նաև պարտություն։ Սակայն կա մեկ կարևոր հարց՝ հայը՝ որպես ազգ, պետություն, պարտվե՞լ է, թե՞ նրան տարել են ստորացուցիչ պարտության, տարել են դավաճանաբար՝ պարտությունը պատրաստելով դետալ առ դետալ։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը դիմելով Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի մասնակիցներին՝ շեշտեց, որ այսօր կարևոր օր է, քանի որ ժամը 18։00-ին լրանալու է այն ժամկետը, երբ ՀՀ նախագահը պետք է հայտնի իր տեսակետը՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
«Մենք այսօր մտահոգված ենք միայն մեկ հարցով՝ մեր երկիրը դեպի առաջընթաց տանելու և այս իշխանություններից ձերբազատվելու հարցով»,- ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ փետրվարի 26-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում արած այն հայտարարությանը, թե Արցախի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա քաղաքական օրակարգից։
Երեկ ուշագրավ մի բան կատարվեց. նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հանդեպ մի քանի ցուցարար անհարգալից վեբերմունք էին ցուցաբերել։
Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ այսօր հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ: Հրապարակում տեղադրվել է «Սատարում ենք հայոց բանակին, պահանջում ենք վարչապետի հրաժարականը» գրությամբ պաստառներ:
«Հանրապետության նախագահին Սահմանադրության 139-րդ հոդվածով երաշխվորված ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ներկայացնելու լիազորությունը ենթադրում է ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ։
Հայաստանը կատարել է ռազմագերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հանձնելու իր պարտավորությունները, «РИА Новости»-ին տված հարցազրույցում արձանագրել է ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ավելացնելով, որ ի հեճուկս դրան՝ Ադրբեջանն արհեստական և անհիմն խոչընդոտներ է ստեղծում հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման ուղղությամբ։
Սցենարիստ Վահրամ Սահակյանն այսօր Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ դիմելով ներկաներին, ասաց, որ առաջին անգամ է նման բեմից խոսում և հիշեցնելով իր հեղինակած «Մեա կուլպա» ստեղծագործությունը՝ նշեց, որ պատերազմից հետո դաշտ նետվեցին օրակարգեր, որոնց անդրադառնալն ինքնին տանում է մեղքի։
«Առա՛նց թուրքի Հայաստան»,- րոպեներ առաջ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց՝ ընդդիմության կազմակերպած հանրահավաքին իշխանության հրաժարականն այսպես պահանջեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Զինված ուժերն արեցին այն, ինչ պետք է անեին»,- այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ 168.am-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է Արցախյան վերջին պատերազմում:
Ազգ, բանակ, հաղթանակ. Անդրանիկ Թևանյան:
«Նիկոլ Փաշինյան, մեզ ոչինչ մի՛ խոստացիր, լուռ հեռացի՛ր». կապանցի:
«Մեզանից գողացան մեր հաղթանակը». Կապանում ՀՅԴ ներկայացուցիչ:
«Թշնամանքը, ատելությունը, հայի կողմից հային ատելը դա այն է՝ ինչ ուզում է Նիկոլը»,- Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ, հայտարարեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Արցախի հարցը լուծված է, և կարգավիճակի հարցը չպետք է լինի որևէ օրակարգում, նկատեց՝ հայկական կողմը և միջազգային հանրությունը մշտապես բարձրաձայնել է, որ Արցախի հարցն ուժային լուծում չունի։
Ինչպես գիտեք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ և Սիրիայից բերված վարձկաններին ներգրավելով, ագրեսիվ հարձակում գործեց Արցախի վրա։ Շուրջ 44 օր տևած պատերազմից հետո հայտարարվել է հրադադար Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի եռակողմ հայտարարությամբ։