Հանրապետության նախագահը կանգնեց բանակի կողքին. շնորհակալ ենք. Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Բաղրամյան պողոտայում հայտարարեց, որ երբ Նիկոլ Փաշինայնը հայտնեց, որպեսզի ազատեն Գլխավոր շտաբի պետին, միայն մեկ մարդու աշխատանքից ազատելու հարց չէր, այլ ուղղված էր ամբողջ բանակի դեմ։

«Գլխավոր շտաբի հայտարարության տակ ստորագրել էին բոլոր հրամանատարները, այսինքն՝ հարցն այսպես էր՝ Նիկոլ Փաշինյան, դեմը՝ բանակ։ Գործը հասավ ՀՀ նախագահին, նա կարող էր ստորագրել ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, ինչը կնշանակեր՝ հարվածի տակ դնել ամբողջ բանակը։ Սակայն նախագահը այդ փաստաթուղթը առարկություններով հետ ուղարկեց»,- ընդդիմության երթի ժամանակ հայտնեց Վազգեն Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ ժողովուրդը բանակի կողքին է, ՀՀ նախագահը ևս կանգնեց բանակի կողքին։

Հիշեցնենք, որ ԳՇ պետին աշխատանքից ազատելու դիմումը ՀՀ նախագահը չի ստորագրել և այն առարկություններով հետ է ուղարկել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728