«Եզակի դեպք է, երբ ժողովուրդը կանգնել է բանակի կողքին՝ ընդդեմ իշխող քաղաքական ուժի և վարչապետի աթոռը զբաղեցնողի»․ Գեղամ Մանուկյան

«Առա՛նց թուրքի Հայաստան»,- րոպեներ առաջ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց՝ ընդդիմության կազմակերպած հանրահավաքին իշխանության հրաժարականն այսպես պահանջեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նա նախ խնդրեց, որ բոլոր բանախոսները, որոնք ելույթ կունենան այդ հարթակից, մեջքով կանգնեն դեպի Ազգային ժողովի շենքը․

«Գործ չանող, պետական փող ստացող, դարմայեդի պես Ազգային ժողովի նախագահ, քաղաքական մեծամասնությանը մենք կանգնում ենք թիկունքով, ժողովուրդն արհամարհում է նրանց»։

Մանուկյանը ողջունեց այս պահին Սյունիքի մարզկենտրոն Կապանում նույն պահանջով տեղի ունեցող հանրահավաքի մասնակիցներին, ապա հայտարարեց․

«Եզակի դեպք է մեր պատմության մեջ, երբ ստեղծվել է մի վիճակ, որ ժողովուրդը կանգնել է բանակի կողքին՝ ընդդեմ իշխող քաղաքական ուժի և վարչապետի աթոռը զբաղեցնողի։ Սա լինելու է վերջին դեպքը, որ այսպիսի պառակտում է լինելու, որ կարող է երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը, իշխող ուժը դեմ դուրս գալ մեր երկրի միակ երաշխավորին, որպեսզի լինի միակը, դրա համար է ժողովուրդը ոտքի կանգնել մեկ պահանջով՝ առանց թուրքի Հայաստան»։

 

Տեսանյութեր

Լրահոս