
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ պայմաններում՝ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ պաշտոնից ազատման բացառապես քաղաքական առաջարկությունը միանշանակ ենթակա է Նախագահի առարկությանը և պետք է վերադարձվի. Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրապետության նախագահին Սահմանադրության 139-րդ հոդվածով երաշխվորված ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ներկայացնելու լիազորությունը ենթադրում է ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ։ Առարկության ինստիտուտը համարժեք է օրենքների վերաբերյալ ՎԵՏՈ դնելու իրավունքին՝ ինչը հատուկ պատճառաբանելու պարտականություն երբեք չի ենթադրում։ Հանրապետության նախագահը՝ պետության գլուխն է և հետևում է Սահմանադրության պահպանմանը։ Նման կարգավիճակից ելնելով՝ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ պայմաններում՝ Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձի ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ պաշտոնից ազատման բացառապես քաղաքական առաջարկությունը միանշանակ ենթակա է Նախագահի առարկությանը և պետք է վերադարձվի։ Առնվազն ոչ ռազմական դրության պայմաններում հարցը կարող էր տեսականորեն այլ ընթացք ունենալ, սակայն Կառավարությունը մինչ օրս հստակ ՊԱՀՊԱՆԵԼ Է ռազմական դրությունը, դրանից բխող հետևանքներով»։