Ճանաչելով Նիկոլին՝ պնդում եմ՝ նա մարդ է, որն ատում էր Արցախը, և հանձնեց Արցախը. Նաիրա Զոհրաբյան
«Թշնամանքը, ատելությունը, հայի կողմից հային ատելը դա այն է՝ ինչ ուզում է Նիկոլը»,- Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ, հայտարարեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ պատգամավորի՝ Նիկոլը Փաշինյանը Հայաստանում այլևս չունի որևէ հենարան, և Փաշինյանի միակ հենարանը մնացել է չարությունը, մաղձը, ատելությունը։
«Եթե ես փորձեմ խոսել մանիպուլյացիայի հանճարի մասին, ապա անտարակույս Նիկոլը համաշխարհային պատմության մեջ մնալու է՝ որպես պոպուլիզմի, դեմագոգիայի, մանիպուլյացիայի հանճար։ Միշտ փորձել եմ հասկանալ, թե նվազագույն դաստիարակություն, նվազագույն ինտելեկտ, 0 հայրենասիրություն ունեցող այդ մարդը 2 տարի առաջ ինչո՞վ է կարողացել մանիպուլյացնել ազնիվ հարյուր-հազարավոր մեր հայրենակիցների, ու անկեղծ, այդ ֆենոմենը չեմ կարող հասկանալ, որովհետև մարդկանց ազդեցության տակ գցելու համար պետք էր լինել հայրենասեր, իսկ ես իմանալով Նիկոլին, ճանաչելով նրան, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ նա մարդ է, որը ատում էր Արցախը և հանձնեց Արցախը, նա մարդ է, որ չի սիրում Հայաստանը և հիմա ամեն ինչ անում է հային հայի դեմ հանելու համար․․․»,- հայտարարեց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ դեռ 2007 թվականին, երբ Հայաստանում «Ադրբեջանական օրեր» քննարկում է կազմակերպվել, որի ընթացքում տարածաշրջանային խնդիրներին էին անդրադառնում, մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը և նման վտանգավոր միտք հնչեցրել․
««Ե՞րբ պետք է հասկանանք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, և ինչքան շուտ ազատվենք այդ գլխացավանքից՝ այնքան լավ»։ Սա ասել է դեռևս լրագրող և խմբագիր Նիկոլ Փաշինյանը 2007 թվականին, և հետևողականորեն, իր տերերի հետ միասին գալով իշխանության՝ իրականացրեց Արցախը հանձնելու իր ծրագիրը»։
Մանրամասները՝ տեսանյութում