Եվրոպայի երկրներում այժմ COVID-19-ի զոհերի թիվն ավելի է, քան 2020 թվականի նույն ժամանակամիջոցում. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոն նշում է, որ Երոպայում այն մարդկանց քանակն, ովքեր մահանում են COVID-19-ից, այժմ ավելի բաձր է, քան անցյալ տարի նույն ժամանակ: Մարտի 18-ին այդ մասին հայտնել է բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն Կոպենհագենում կայացած ճեպազրույցում, որը հեռարձակվել է Facebook-ում։
«Անցյալ շաբաթ տարածաշրջանում նոր մահերի թիվը գերազանցել է 900 հազարը: Ամեն շաբաթ տարածաշրջանում ավելի քան 20 հազար մարդ է մահանում վիրուսի պատճառով: Այն մարդկանց թիվն, ովքեր Եվրոպայում մեռնում են COVID-19-ից, այժմ ավելի բարձր է, քան անցյալ տարի այս ժամանակ, ինչն արտացոլում է այդ վիրուսի լան տարածումը»,- նշել է նա:
Նրա խոսքով, առավել լուրջ իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանի այն մասերում, որոնք այդ հիվանդությունը հաջողությամբ հաղթահարել էին 2020 թվականի առաջին կիսամյակում: Կենտրոնական Եվրոպայում, Բալկաններում եւ Բալթիկայի երկրներում հիվանդացությունը, հոսպիտալացումները եւ մահացությունն այժմ ամենաբաձրերից մեկն են աշխարհում: Հիվանդացությունը շարունակում է ճել եւ շարժվում է դեպի արեւելք: Մենք տեսնում ենք COVID-19-ի դեպքերի թվի երեքշաբաթյա աճ, ըստ որում անցյալ շաբաթ Եվրոպայում արձանագրվել է ավելի քան 1,2 միլիոն նոր դեպք»,- պարզաբանել է Կլյուգեն:
Ըստ որում 53 երկրներից կամ տարածքներից 48-ը հայտնել է մտահոգություն հարուցող բրիտանական B.1.1.7 մանրէահիմքի մասն, որն աստիճանաբար գերակշռող է դառնում Եվրոպայում: Այսօրվա դրությամբ տարածաշրջանի 46 երկրներում կատարվել է պատվաստանյութի ավելի քան 107 միլիոն դեղաչափի ներարկում: 45 երկրներում բնակչության 3 տոկոսը պատվաստման լրիվ շրջան է անցել, իսկ 23 երկրներից տվյալները ցույց են տալիս, որ առողջապահության աշխատողների 51 տոկոսն ստացել է պատվաստանյութի թեկուզ մեկ դեղաչափ:
Մինչդեռ 27 երկրներ ներկայումս գտնվում են մասնակի կամ լիակատար մեկուսացման պայմաններում, 21 երկրներ աստիճանաբար թուլացնում են սահմանափակիչ միջոցները: Որոշները դա անում են՝ ելնելով այն ենթադրությունից, թե երկրներում պատվաստման մասշտաբների մեծացումն անհապաղ կհանգեցնի համաճարակաբանական իրավիճակ բարելավման: «Նման ենթադրություններ անելը վաղ է»,- նախազգուշացրել է Կլյուգեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: