
Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայի և Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրվել է նոր համաձայնագիր, որը միտված է գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների, կրթության բնագավառներում փորձի փոխանակմանն ու համագործակծության ամրապնդմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Համաձայնագիրը ստորագրվել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլիի և Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Ինամ Քերիմովի՝ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում։
Թուրք նախարարը հանդիպման ժամանակ շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին «Լեռնային Ղարաբաղում տարած հաղթանակի առթիվ» և ընդգծել, որ այդ «հաղթանակը» պետք է պսակվի նաև տնտեսության զարգացմամբ՝ պատրաստակամություն հայտնելով օգնել «ադբեջանցի եղբայրներին» գյուղատնտեսության, անասնապահության, սննդի, ոռոգման և բազմաթիվ այլ բնագավառներում։