Բանգլադեշում առնվազն 17 մարդ է զոհվել ավտոբուսի եւ միկրավտոբուսի ճակատային բախման հետեւանքով:
Փաստորեն, հանդիպել են նախկին այն ղեկավարները, որոնցից Լևոն Տեր-Պետրոսյանը գործող իշխանությանը համարում է չարիք կամ պատուհաս՝ առնվազն գնահատականների մակարդակում, իսկ մյուսները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ներգրավված են Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում ավելի առարկայորեն, Քոչարյանն էլ հայտարարել է, որ բոլոր դեպքերում մասնակցելու է ընտրություններին։
Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեջլիսում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սենատորների՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչին՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Աքարը նշել է, որ երբ գալիս են մարտ և ապրիլ ամիսները, այդ հարցն օրակարգում է հայտնվում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սահմանադրությամբ Նիկոլ Փաշինյանը չի այն պաշտոնյան, որ արտահերթ ընտրություններ հայտարարելու իրավունք, լիազորություն կամ պարտականություն ունի: Այսինքն, եղել է ընդամենը քաղաքական հայտարարություն: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր քաղաքական հայտարարություններն այսօր արվել են այլ կերպ, մյուս օրը՝ մեկ այլ:
Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ, որի ընթացքում քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։
Մարտի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատեց, որ ստացել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը հանցագործության մասին: Ավելի վաղ՝ մարտի 22-ին, կառավարության կայքը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Մարտի 6-7-ն ընկած ժամանակահատվածում համացանցում Տավուշի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ տարբեր տեղեկություններ հայտնվեցին: Եղավ հրապարակում, թե քաղաքացու վարորդական իրավունքում Հայաստանի փոխարեն նշվել է Ադրբեջան, որը նախ հերքվեց, ապա հաստատվեց, որ նման բան եղել է, բայց սխալմունք էր:
«Ընտրական պրոցեսներում իշխանություններին պետք է լինելու ոստիկանության հավատարմությունը, ավելին՝ ցանկացած բռնապետական հակում ունեցող ռեժիմին պետք են հավատարիմ ոստիկաններ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց պատգամավորը։
Նարեկ Սամսոնյանը՝ Սու-30-երի վերաբերյալ Փաշինյանի իրարամերժ հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ:
«Ես շատ կցավեմ, եթե սա մասնագիտական քննարկումների արդյունք է, որովհետև եթե մասնագիտական է, ապա բավականին ցածր շեմ է դրված եղել»,- «ԲԴԽ մենաշնորհային իրավասություննե՞ր. ինչո՞ւ է «Իմ քայլը» գնում այդ քայլին» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե Դատական օրենսգրքի փոփոխության նախագիծը մասնագիտական քննարկումների արդյո՞ւնք է, թե՞ քաղաքական որոշման:
Իրինա Ծատուրյանը՝ Նիկոլ Փաշինյանի վարքագծի մասին, ինչո՞ւ է նա թզբեհ օգտագործում. ՈւՂԻՂ:
«ԲԴԽ մենաշնորհային իրավասություննե՞ր. ինչո՞ւ է «Իմ քայլը» գնում այդ քայլին» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ:
Կառավարական շենքերի տանիքներին դարձյալ դիպուկահարներ են տեղակայված, որպեսզի ապահովեն Փաշինյանի մուտքը Կառավարության շենք
Նախագահ Արմեն Սարգսյանը Վճռաբեկ դատարանի և առաջին ատյանի դատավորներ է նշանակել, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։
Երեկ armlur.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ մարտի 23-ին, ժ. 11:55-ին իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ մանկաբուժական բաժանմունքի վարիչ Սուսաննա Տոնոյանը, ընկերության տնօրեն Ժորժիկ Սերոբյանի գիտությամբ, բուժքույրեր Հասմիկ Խաչատրյանի, Ժաննա Սարգսյանի և Դոնարա Հակոբյանի հետ միասին, 2020թ. պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցել են հիվանդանոցում և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Սուեզի ջրանցքով երթեւեկության վերականգնման գործողությունը կտեւի առնվազն մինչեւ հաջորդ չորեքշաբթի:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Սերգեյ Լավրովը ապրիլի 2-ին Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
«Թող գնան, Նիկոլի նկատմամբ ուժ կիրառեն». գրասենյակից բերման ենթարկվեց Արամ Հարությունյանը. news.am
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ իր համար բացարձակ ցինիզմ է, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե միջազգային կազմակերպություններին հրավիրում է Ադրբեջանի պատմական Զանգեզուրում ներդրումներ անելու համար, իսկ դրան Հայաստանից արձագանքում է ընդամենը Արտգործնախարարության խոսնակը:
Այս րոպեներին Նիկոլ Փաշինյանը գտնվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը՝ զրպարտության և վիրավորանքի տուգանքի շեմը բարձրացնելու վերաբերյալ, որը երկու ընթերցմամբ ընդունեց խորհրդարանը, աննախադեպ խայտառակ օրինագիծ է:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ առաջիկա արտահերթ ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցելու է իր առանձին ցուցակով, որը գլխավորելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Ավելի քան 400 միլիոն դոլարի նավթով լցանավեր են կանգնած մնացել Սուեզի ջրանցքում Ever Given բեռնարկղանավի ծանծաղուտում հայտնվելու հետեւանքով:
Հնդկաստանի Մումբայ մեգապոլիսի՝ կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցում մարտի 25-ին բռնկած հրդեհի ժամանակ զոհերի թիվը հասել է վեցի:
ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ընդունելով Օնիկ Գասպարյանի դիմումը, միաժամանակ, կիրառել է հայցի ապահովման միջոց: Այսինքն, դատարանը, ըստ էության, կասեցրել է ոչ միայն Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով պաշտոնից ազատելու հանգամանքը, այլև, հետևաբար, դրանով իսկ արգելել է նրա փոխարեն նշանակել այլ անձի:
Վերջապես հասանք նրան, որ անվավեր ճանաչվեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ապօրինի կարգադրությունը, ինչով դեռևս 2019 թվականին Նորաշեն համայնքում ապօրինի նշանակվել էր համայնքի ղեկավարի պաշտոնակատար…
ԱԺ խմբակցությունների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Դավիթ Հակոբյանին Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Հայրենիքի փրկության շարժումը ընտրությունների մասին հայտարարությունից հետո որոշել է չդադարեցնել լոկալ ակցիաները, իսկ մարտի 28-ին հանրահավաք կանի։