ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել
Նախագահ Արմեն Սարգսյանը Վճռաբեկ դատարանի և առաջին ատյանի դատավորներ է նշանակել, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։
Հրամանագրերից մեկով Արսեն Մկրտչյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2021 թվականի մարտի 24-ի ԱԺՈ-018-Ա որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արսեն Մկրտչյանին նշանակել Վճռաբեկ դատարանի դատավոր»,– ասվում է հրամանագրում:
Մյուս հրամանագրով Սյուզաննա Ուլիխանյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 22-ի ԲԴԽ-15-Ո-19 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,– ասվում է հրամանագրում: