Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուղիղ 6 ամիս առաջ այս օրը սկսեցին պատերազմը, 44 օր շարունակ «հաղթելու ենք»-ով ու «տագտիկական նահանջ»-ով խաբեցին մեզ բոլորիս, զոհեցին ավելի քան 6000 մեր տղերքին, տասնյակ հազարներին դարձրին հաշմանդամ, թշնամուն նվիրեցին «դժբախտ ու դժգույն» Արցախի 80%-ը, Սյունիքի բարձունքները, գյուղերն ու ճանապարհները, հայ մարդուն հերթական անգամ դարձրին հայրենազուրկ, անտուն ու թափառական։
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ակտիվ մարզային շրջայցերի մեջ է։ Նրա ֆեյսբուքյան էջում ամեն օր մի տեսանյութ ու հաղորդագրություն է տեղադրվում՝ այսինչ համայնքում նոր ջրանցքի կառուցման, այնինչ գյուղում հին ջրանցքի նորոգման, երրորդում՝ մանկապարտեզի կառուցման մասին։ Պապիկյանը հանրապետության քարուքանդ եղած ճանապարհներով մարզեր է մեկնում երկու նպատակով․ առաջինը նախընտրականն է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Նիկոլ Փաշինյանը չհայտարարված քարոզարշավի շրջանակներում մեկնելու է Արմավիրի մարզ։ Այցի երթուղին, ինչպեսեւ նախորդ անգամ, հույժ գաղտնի է պահվում։ Անգամ նրա անվտանգության ծառայությունը նախօրոք չի տեղեկանում, թե ինչ երթուղով են մեկնելու։
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն, հայաստանյան սորոսական մի խումբ կազմակերպություններ միջազգային հարթակներ իմ դեմ նամակներ են հղել։ Ու գիտե՞ք, թե ինչի համար. ստրասբուրգյան հունվարյան նստաշրջանում իմ ելույթի համար, որտեղ ես այդ կազմակերպություններին մեղադրել եմ իրենց գործունեությամբ երկրի իմունիտետը ջարդելու մեջ եւ կոչ եմ արել Ռուսաստանին թույլ չտալ, որ Նավալնին Ռուսաստանում կրկնի հայաստանյան սցենարը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի հերոս, այս իշխանությունների կողմից հետապնդումների ենթարկված եւ անցած տարի մահկանացուն կնքած ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի այրին՝ Նազիկ Ամիրյանը, որոշել է մի խումբ համախոհների, ազատամարտիկների հետ նոր ԵԿՄ ստեղծել։ Կազմակերպության անունը դնելու են «Հինգերորդ բրիգադ» ՀԿ։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամբողջ խնդիրն այն է, որ Դիակը վարչապետ մնալու ոչ մի հեռանկար չունի, թեկուզ նրա համար, որ հանրության մի զգալի մասը ոչ մի դեպքում դա չի ընդունելու, դա բացառված է։ Նրա մնալը նշանակում է քաղաքացիական պատերազմ, ու դա լինելու է։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 30-ին արտահերթ խորհրդակցություններ կիրականացնի՝ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռներ արձակելու հարցով:
Առնվազն 15 հանքափորներ ոսկու արդյունահանմամբ զբաղվող հանքում փլուզման հետևանքով հայտնվել են արգելափակված վիճակում:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում բազմահարկ շինության փլուզման հետևանքով մահացել է առնվազն 3 մարդ, 23-ը վիրավորվել են: Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են:
ՀՀ-ում ստեղծված իշխանական կառավարման քաոսի մասին արդեն խոսվում է ամենուր, սկսած կառավարական շենքերի աշխատասենյակներից ու միջանցքներից, վերջացրած կառավարական ավտոտնակներով: Մեզ հասած տեղեկություններով՝ նոր զարգացումներ են հասունանում տեսչական բնագավառում․ բանն այն է, որ կառավարությունից սկսել են տեսչություններին առանձին հանձնարարականներ տալ, որոնք ակնհայտ քաղաքական պատվերներ են և ունեն հստակ ուղղորդում:
Անկարայի և Փարիզի հարաբերությունները մի քանի ամիս տևած հարաբերական անդորրից հետո կրկին սրվում են։ Այս անգամ դիվանագիտական սկանդալի պատճառը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած հայտարարություններն են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՊՀ-ի երկրներում 2016 թվականից ի վեր ավելի քան 280 մարդ են կալանավորել ահաբեկչական հանցագործությունների համար: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին հայտնել է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար Անդրեյ Նովիկովը։
ԱՄՆ-ը 2020 թվականին Ռուսաստանից ներմուծել է 2011 թվականից ի վեր ամենամեծ ծավալի նավթ եւ նավթամթերք, հետեւում է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության էներգետիկական տեղեկատվության վարչության (EIA) տվյալներից։
2020 թականին Ֆրանսիայի բյուջեի պակասուրդի չափը հասել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 9,2 տոկուսին:
Հնարավոր արտահերթ ընտրությունների հիմնական առանձնահատկություններից մեկը լինելու է հանրային անտարբերության գերբարձր մակարդակը։ Երևանյան կուլուարներում ու սոցիալական ցանցերում ընթացող քաղաքական կյանքը տպավորություն է ստեղծում, թե հանրությունն ակտիվորեն ներգրավված է դրան, մինչդեռ դա կարող է վերաբերել քաղաքական ու մերձքաղաքական կյանքին ինտեգրված առավելագույնը մի քանի տասնյակ հազար մարդու, ինչն ամենևին ողջ հասարակությունը չէ։
Ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էսքիշեհիր նահանգի Թեփեբաշը թաղամասում (նախկինում՝ Հոշնուդիյե հայկական թաղամաս) գտնվող Սուրբ Երրորդություն հայկական պատմական առաքելական եկեղեցու շենքի վրա Թուրքիայի դրոշի կողքին հայտնվել է Ադրբեջանի դրոշը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Նա փորձում է մոռացության տալ մեր բոլոր կորուստները, ընդ որում՝ ոչ միայն վերջին շրջանում ունեցած մեր կորուստները, այլ պատմականորեն, հայրենիքի ամբողջ կորուստը փորձում է մոռացության տալ և չի կարողանում հիշել, թե ինչից սկսեց, ինչից ծագեց այդ թշնամությունը: Նման մոտեցումը շատ բնորոշ է դավաճանին, մենք բազմիցս ենք ականատես եղել պացիֆիստական քարոզների՝ այդ ընտանիքի կողմից այն պարագայում, երբ սահմանում կանգնած մեր զինվորները բառիս բուն իմաստով ամեն օր մահի հետ դեմ հանդիման են եղել, և այդ վտանգները որևէ կերպ չեն չեզոքացվել, ճիշտ հակառակը՝ իշխանության քաղաքականությունը մեծացրել և հասցրել է նրան, որ լինի լայնածավալ պատերազմ, ունենանք կորուստներ, և այլն»:
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Պառլամենտական կառավարման կարգ ունեցող երկրում խորհրդարանը վերածվեց խամաճիկի, գրեթե զրոյացվեցին իշխանությանը հակակշռող ու փոխզսպող բոլոր ինստիտուտները։ Իշխանության այսպիսի բյուրեղացումը, առնվազն Աջեմօղլուի տեսության տրամաբանությամբ, պետությունը ձախողման տանելու ամենաուղիղ ճանապարհն է։ Իսկ եթե դրան գումարենք իշխանության ներկայացուցիչների անհատական ու հավաքական անգրագիտությունը, պրոֆեսիոնալիզմի բացակայությունն ու ոչ կոմպետենտությունը, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա։
Խոհեր ներքաղաքական և հետպատերազմական զարգացումների շուրջ
Հարցին, թե ընտրությունները կարո՞ղ են ՀՀ-ում և ՀՀ-ի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելք հանդիսանալ, Մոդեստ Կոլերովը պատասխանեց՝ ոչ: Ըստ նրա՝ ընտրությունները չեն կարող ճգնաժամից ելք լինել շատ պարզ պատճառով, որովհետև ճգնաժամային իրավիճակ ստեղծում է հենց Նիկոլ Փաշինյանը:
«Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) զինված ուժերի գնդապետին 6 ամիս կալանքի տակ պահելով՝ ցանկացել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք կորզել, սակայն չի հաջողվել, ստիպված են եղել սուսուփուս բաց թողնել։
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Ազգային անվտանգության հարցերով թիվ 1 պատասխանատու կառույց ԱԱԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել Փաշինյան Նիկոլի օգնական Աննա Վարդապետյանի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելու գործով…
ՌԴ նախագահի պաշտոնական Kremlin.ru-ի փոխանցմամբ, հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց։
Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանադրությանը հակասող ու անվավեր: Սա այն հոդվածն էր, որով Մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրված Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։ ՍԴ-ի որոշումից հետո այդ քրեական գործը կկարճվի կամ որևէ այլ իրավական ձևակերպմամբ կդառնա առոչինչ։
Նիկոլ Փաշինյանը վախենում է հրաժարական տալ. վախենում է, որովեհտև իր հեռացմամբ ինքն ու իր թիմի անդամները պետք է իրենց կատարած ապօրինությունների համար պատասխան տան, իսկ ապօրինությունները շատ են՝ սկսած «Հայաստան» համահայկական հիմնադրամից անհետացած միլիարդներից, վերջացրած տնտեսությունում գոյացած ճեղքվածքով։
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Երեկ լրացավ 10-օրյա այն ժամկետը, երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կամ պետք է քրեական գործ հարուցեր Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի՝ արդարադատությանը միջամտության գործի շրջանակներում, կամ մերժեր քրեական գործի հարուցումը:
ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Վազգեն Մանուկյանի հարցազրույցը՝ ՈՒՂԻՂ