«Նիկոլ Փաշինյանի գնալը պայմանավորված չէ արտահերթ ընտրություններով». Նարեկ Սամսոնյան

Սահմանադրությամբ Նիկոլ Փաշինյանը չի այն պաշտոնյան, որ արտահերթ ընտրություններ հայտարարելու իրավունք, լիազորություն կամ պարտականություն ունի: Այսինքն, եղել է ընդամենը քաղաքական հայտարարություն: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր քաղաքական հայտարարություններն այսօր արվել են այլ կերպ, մյուս օրը՝ մեկ այլ:

«Նա ստախոս է: Բացի այդ, նաև իրավական առումով իրավունք չունի հայտարարել, որ ինքն արտահերթ ընտրություններ է անելու: Անիմաստ է խոսել  մի բանից, որը, ըստ էության, նոր չի: Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանի գնալը պայմանավորված չէ արտահերթ ընտրություններով՝ բացառապես կամ միայն: Նիկոլ Փաշինյանի հեռանալը վաղուց օրակարգում է»,- նշեց նա՝ հավելելով, որ դավաճան իշխանության դեմ ցանկացած գործողություն սահմանադրական է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031