Բաժիններ՝

Սուեզի ջրանցքի բացման գործողությունը կտևի առնվազն մինչև մարտի 31-ը. Bloomberg

Սուեզի ջրանցքով երթեւեկության վերականգնման գործողությունը կտեւի առնվազն մինչեւ հաջորդ չորեքշաբթի: Մարտի 26-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբուրներ։

Գործակալության տվյալներով՝ բեռնարկղանավը ծանծաղուտից հանելու համար կպահանջվի մեծ ծավալի ավազ հեռացնել:

Սուեզի ջրանցքի վարչության՝ մարտի լույս 26-ի գիշերը տարածված հայտարարության մեջ ասված է մինչեւ 20 հազար խորանարդ մետր ավազ հեռացնելու անհրաժեշտության մասին:

Ինչպես նշում է գործակալությունը, սկզբնապես սպասվում էր, որ փրկարարական միջոցառումները կտեւեն շուրջ երեք օր:

Սուեզի ջրանցքով է անցնում բեռնափոխադրումների համաշխարհային հոսքի 12 տոկոսը, այն նաեւ նավթի համաշխարհային լցանավային փոխադրումների առավել բեռնված ջրային մայրուղիներից մեկն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031