ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը ներկայացրեց վերջին տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի իրադրության մասին:
ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:
Այսօր գիշերը ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ։
Թուրքիան հայտարարել է, որ աջակցում է Ադրբեջանին՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության ֆոնին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Էրդողանի աշխատակազմից։
ՆԱՏՕ-ն անհապաղ ապաէսկալացիայի և ռազմական գործողությունները և դադարեցնելու կոչ է անում
168.am-ի հետ զրույցում կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ կառավարությունն այդ մասին կտեղեկացնի սահմանված ժամկետում:
«2022 թվականի սեպտեմբերի 13-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծանր զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։
168.am-ը Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից հետաքրքրվեց, արդյո՞ք հրադադարի ռեժիմի պահպանության վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել և առհասարակ այս պահին ինչ իրավիճակ է տիրում սահմանին։
Արտակ Զաքարյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
2020 թ.-ից ի վեր հետևողականորեն քանդվում է վիրավոր հայկական բանակը: Օրինակ, ամիսներով չկա գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարը դպրոցական մի նախկին ուսուցիչ է, իսկ զորակոչը դարձնում ես փողով ազատվելու հնարավորությամբ: Սրանք փաստեր են: Սրան զուգահեռ հայտարարվում է, որ «խաղաղություն է լինելու շուտով` Արցախը տալով ու պայմանագիր ստորագրելով»:
Ֆրանսիան հրավիրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն` Ելիսեյան պալատին հղումով:
Եթե քեզ բանակցային սեղանին ասում են՝ «պատերազմով կվերցնենք», դու դա թաքցնում ես ժողովրդից ու հայտարարում «խաղաղության դարաշրջանի» մասին, թիրախավորում ես այն պետություններին, որ կարող են քեզ զենք տրամադրել և ընկերություն ես անում այն պետությունների հետ, որ քեզ «պատրուլ» են տրամադրում, «պատրուլի» աշխատավարձն ավելի բարձր ես սահմանում, քան սահմանապահինը, ուրեմն քո առջև դրված խնդիրը Հայաստանի պաշտպանությունը չէ։
Ադրբեջանը, հերթական անգամ օգտվելով աշխարհաքաղաքական գործընթացներից և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի փորձը, այսօր հարձակողական գործողություններ է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:
ՀԱՊԿ-ը ստացել է ՀՀ դիմումը: Այս մասին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ը հաղորդագրություն է պատրաստում, որը շուտով կհրապարակվի:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարը ձեռք է բերվել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ»,- «ՌԻԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
Ստեղծված իրավիճակում այլ լուծումներ են պետք։ Ավելի արագ արդյունքներ բերող լուծումներ։ Պետք է շտապ շատ ներկայացուցչական մի խորհուրդ ձևավորել, միավորել այնտեղ բոլոր հեղինակություններին՝ սկսած քաղաքական գործիչներից, ավարտելով հոգևորականներով, գիտական հանրույթի ներկայացուցիչներով, հանրային դեմքերով, անգամ այս իշխանությունների որոշ ներկայացուցիչներով և գնալ ու Նիկոլի հետ արագ կարգավորել նրա հեռացման պայմանները։
Փաստերը վկայում են՝ սա ակնհայտ պատերազմական հանցանք է, որ կատարվել է մարդկանց սպանելու և քաղաքացիական բնակավայրն ավերելու նպատակով. Թաթոյան
Պաշտոնական հայտարարություններում և գրագրության մեջ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները «սադրանք» որակելը չի բխում Հայաստանի ռազմաքաղաքական և անվտանգային շահերից, լրջագույն հարված է հասցնում ռազմական էսկալացիայի սանձահարման դիվանագիտական գործողություններում ՀՀ դիրքերին, քաղաքական, քարոզչական և տեղեկատվական հարթակներում հող նախապատրաստում հերթական «ցավալի զիջումների» համար:
«Որքան վատանա իրավիճակը Դոնեցկի, Խերսոնի կամ Լուգանսկի մերձակայքում, այնքան տարբեր բռնկումներ կլինեն Եվրասիայի տարածքներում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է վատնել:
Երևանի ավագանին Սյունիքի Կոռնիձոր բնակավայրում ոռոգման համակարգի համար բյուջեից գումար հատկացրեց
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Երևանի ավագանին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, օրակարգում ընդգրկված 27 հարցի փոխարեն քննարկեց 5 հարց՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով:
Երկրում էլ քանի՞ մարդ կա, որ պատրաստ է կանգնել պետականության դիրքերում. Փաշինյան
«Գիտեմ, որ Ձեր որդի Աշոտը մասնակցել է ամենաթեժ մարտերի»,- ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին դիմեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանը, որը ժամանակին նախագիծ էր ներկայացրել և առաջարկում էր վճարել 10 միլիոն դրամ և բանակում ծառայել 1 ամիս:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔՊ-ականներն ԱԺ–ում ասում են՝ մենք հանկարծակիի չենք եկել Ադրբեջանի հարձակումից։
Մեր երկրում ստեղծված օրհասական այս իրավիճակում խնդրում եմ Աստծուն երես չդարձնել հայ ժողովրդից ու մեր հայրենիքից, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«ԵԿՄ-ն բանակի կողքին է, այսօր էլ՝ հայ զինվորի կողքին է՝ սահմաններում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակում ԵԿՄ անելիքներին:
Մեր գործընկերները պետք է իմանան՝ մեր համբերությունը սահման ունի. ինչո՞ւ չեն դատապարտում Ադրբեջանին
Անդրադառնալով Հունաստանի և Թուրքիայի միջև առկա լարվածությանը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ սպառնագին հռետորաբանություն է օգտագործել։