
Պուտինը ջանքեր է գործադրում՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ․ Կրեմլ

Լուրջ աշխատանք է տարվում՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այսօր գիշերը ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ։ Այդ հեռախոսազրույցի համատեքստում ինտենսիվ աշխատանքներ նե տարվում՝ իրավիճակի դեէսկալացիայի համար։ ՌԴ նախագահը շարունակում է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,-ասել է Պեսկովը։