«Կապիտուլյանտի այսօրվա ճառի հետքերով»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանտ տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Կապիտուլյանտի այսօրվա ճառի հետքերով:

2020 թ.-ից ի վեր հետևողականորեն քանդվում է վիրավոր հայկական բանակը: Օրինակ, ամիսներով չկա գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարը դպրոցական մի նախկին ուսուցիչ է, իսկ զորակոչը դարձնում ես փողով ազատվելու հնարավորությամբ: Սրանք փաստեր են: Սրան զուգահեռ հայտարարվում է, որ «խաղաղություն է լինելու շուտով` Արցախը տալով ու պայմանագիր ստորագրելով»:

Հետո, երբ թշնամին լիարժեք պատերազմ է սկսում, հայտարարում ես. «Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրին, եւ ես ասել եմ՝ պատրաստ եմ այդ պատասխանատվությունը ստանձնել, բայց դա առանց երաշխիքների ուղղակի թուղթ է»:

Բա ինչո՞ւ ես հանձնում նոր դիրքեր, բա ինչո՞ւ ես խոսում խաղաղությունից»:

 

Տեսանյութեր

Լրահոս