«Որոշ տեղերում կրակոցներ կան, մնացածը նորմալ է։ Վարդենիս քաղաքից որևէ բնակիչ չի տարհանվել»,-շեշտեց Ահարոն Խաչատրյանը։
Տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր։
Մեկ րոպե լռություն ԱԺ-ում՝ ի հիշատակ մեր զոհերի
Ես ևս մեկ անգամ հորդորում եմ՝ Ձեր գործընկերներին վերջապես դահլիճ կանչեք, որովհետև այս իրավիճակում քաղաքական ուղղվածության ոչ ժամանակն է, ոչ պահը, որ դրանով զբաղվենք
Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ հայկական կողմը ձեռնարկելու է հնարավոր բոլոր ջանքերը՝ ուղղված ադրբեջանական ագրեսիայի ետ մղմանը։
«Ես կոչ եմ անում, խնդրում, հորդորում եմ, որ Ձեր խմբակցությունը նույնպես ներկա գտնվի դահլիճում, որպեսզի որևիցե մութ հարց չմնա և տեղի ունենա Ձեր ասած բաց քննարկումը»,- լրացրեց ԱԺ նախագահը:
Պետք է քննարկենք ստեղծված վիճակին հանգեցնող գործողությունները, իշխանության պատասխանատվությունը
«Այս պահի դրությամբ Պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պետք է արձանագրեմ, որ այդ թիվը ցավոք վերջնական չէ։ Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի և վերստուգվի նոր հրապարակվի։ Այս է պատճառը նաև, որ մենք նախկինում ունեցած ցավալի փորձը հաշվի առնելով՝ մինչև վստահ չենք լինում զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ, որևէ տվյալ չի հրապարակվում․․․»։
Սակայն դիմելն անհրաժեշտ էր իրավաքաղաքական տեսանկյունից։
Հ.Գ. նկարներում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ավերածություններն են»:
Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:
Լրագրող Թաթուլ Հակոբյանը Սոթքում է, տեղում ներկայացնում է իրավիճակը, զրուցում բնակիչների հետ։
Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Իշխանասարի, Արտանիշի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ,
Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ:
Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը: Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի […]
Վարուժան Գեղամյանը տելեգրամի կիր ալիքում գրել է:
Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ՝ ականանետեր, ԱԹՍ-ներ, խոշոր տրամաչափի զինատեսակներ։
Թվիթերի էջում գրել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
«Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտեսնիվորեն կրակում են հայկական դիրքերի ուղղությամբ: Թշնամին կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Թիրախավորվել են ՀՕՊ համակարգերը և ռազմական հենակետերը:
Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:
Գեղարքունիքի մարզում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Սահմանամերձ Սոթք, Կութ, Նորաբակ գյուղերը դատարկվել են… Կութի բնակիչներից մեկը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ թշնամու կողմից կրակոցները սկսվել են 23:00-ի սահմաններում, գնալով ավելի են ակտիվացել, ապա թնամին կրակ է բացել գյուղի վրա.
Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակը ներկայացրեց պաշտոնական հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:
«Ըստ տեղի բնակիներից եկող տեղեկատվության՝ Սոթքում ավերված տներ կան, Կութում 1 վնասված տուն կա։ Սոթքի, Կութի վրա, Նորաբակի ուղղությամբ հենց գյուղերի` խաղաղ բնակչության վրա են կրակում։ Գեղամասարի այլ շրջաններում ևս նմանատիպ իրավիճակ է:
«1. Ո՞նց է ստացվում, որ ԱՄԲՈՂՋ աշխարհը «ողջունում» էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սիլիբիլին, «երկխոսությունն ու տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը», ու աշխարհի աչքի առաջ Ալիեւը հանդգնում է հերթական ռազմական օպերացիան իրականացնել մեր դեմ։
«Մարդ չի մնացել, սաղ դուրս են եկել: Ահավոր վիճակ է, տան վրայով սնարյանդներն անցնում են, Սոթքի զորամասը լրիվ քարուքանդ արեցին: Ծանր տեխնիկա են աշխատացնում, միայն հրետանի է աշխատում…»,- ասաց Ավետյանը, ապա հավելեց, որ մութ է շատ բաներ տեսանելի չէ, բայց ավերածություններն ահռելի են: