Սյունիքի մարզի Շիկահող գյուղի գյուղապետ Նարե Ղազարյանը վստահեցնում է, որ գյուղում՝ իրենց ընտրատեղամասում իրավիճակը հանգիստ է, մինչև այս պահը որևէ ընտրախախտում չի գրանցվել։
Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի International Center on Development of Parliamentarism–ի դիտորդն արձանագրել է, թե ինչպես են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները մուտք գործում և շրջում տեղամասային կենտրոններում, ինչպես նաեւ միջադեպ էր հրահրվել «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի վստահված անձի նկատմամբ»։
Գրել-ջնջելը միգուցե հարիր է հեռացող պաշտոնյային․ Արամ Վարդևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Ղուկասյանն իր քաղաքացիական պարտքն է կատարել 9/59 ընտրատեղամասում՝ քվեարկելով հանուն հայրենիքի ազատության:
Քվեարկել եմ հանուն արդար, ուժեղ Հայաստանի. Առուշ Առուշանյան
Եկել եմ ընտրության, որ ունենանք երաշխավորված անվտանգություն. Քաջարանի քաղաքապետ
Իմ բալիկների հետ ձայնս տվել եմ արդար ու ուժեղ Հայաստանի օգտին. Սիսիանի քաղաքապետ
«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հունիսի 20-ին քվեարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը քվեարկեց հանուն հայրենասեր իշխանության
Կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին ոչնչից չվախենալ եւ այսօր մինչեւ ժամը 20:00 գնալ ընտրատեղամասեր ու կատարել իրենց ընտրությունը: Այդ ընտրությունից է կախված Հայաստանի ու Արցախի ինքնիշխանությունը, սահմանների անվտանգությունը, մեր ազգային համերաշխության վերականգնումը եւ ինքնության պահպանումը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է քվեաթերթիկների այս լուսանկարները՝ գրելով․ ««Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկների այս թուրք վիժվածքների իշխանությունը պատերազմ են հայտարարել։
Մարիամ Այդինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել, գրելով․ «Քիչ առաջ Նիկոլի կողմնակից կանանց մի խումբ 10/25 ընտրատեղամասի մոտ հարձակվեցին ինձ վրա, ծախված անվանեցին, ոտքերով ու բռունցքներով հարվածեցին, ճանկռեցին։
Այս գործն էլ կրեցինք. ախր քաղաքական հետապնդումներն էլ պետք է էսպես պրիմիտիվ չլինեն էլի. Արամ Վարդեւանյան
ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը հունիսի 20-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 15։00-ի դրությամբ ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 570 հրապարակում։
Արթուր Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «18.06.2021թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը անօրինական կերպով ձերբակալել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համակիր Գևորգ Աթաբեկյանին՝ ընտրակաշառք առաջարկելու ինչ-որ անհասկանալի, անհիմն կասկածանքով:
«Քվեարկեցի հանուն արդար, ուժեղ Հայաստանի»,- ընտրատեղամասից դուրս գալուց հետո ParaTv-ի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առաջադրված մեղադրանքի կասկածանքը չենք ընդունում, դրա էությունը մեզ համար նաև որոշ չափով պարզ չէ:
«Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը ընտրությունների ընթացքի վերաբերյալ՝ ՈՒՂԻՂ:
«ԿԸՀ-ն տպագրել է շուրջ 70 միլիոն քվեաթերթիկ և բաշխել տարածքային ընտրական հանձնաժողովներին: Տպագրել և ընտրողներին բաժանել է 600.000 տեղեկատվական թերթիկ՝ այն մասին, թե ինչպես պետք է քվեարկեն, հանդես է եկել մի շարք տեսահոլովակներով»,- մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում արտահերթ ընտրություններին բնակիչները մասնակցում են ակտիվությամբ։
Ինձ 1.5 օր ապօրինաբար պահեցին անազատության մեջ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը ասուլիսի ժամանակ ներկայացրել է մինչև 14:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ, որոնք ստացել են էլեկտրոնային եղանակով:
Լրագրող Արև Աբելյանը ընտրախախտումներ է արձանագրել Գորիսի 34.05 տեղամասում: Վերջինս ահազանգով տվյալ տեղամաս է գնացել, որպեսզի պարզի՝ ինչո՞ւ է բացվել քվեատուփը: Հարցին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ միայն 13:40-ին են նկատել, որ քվեատուփի կապիչները կապված չեն, և որ այն կնքված չի եղել:
Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը և փաստաբանը ՀՔԾ-ում է. ՈՒՂԻՂ:
Արմեն Չարչյանի և նրա փաստաբանների ասուլիսը. ՈՒՂԻՂ:
«Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձը պնդում է, որ հանձնաժողովի նախագահը ուղղորդում է ընտրողներին
Կեղծ ահազանգի պատրվակով ոստիկանությունն ընտրական տեղամասերից բերման է ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձանց:
Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Եվս մեկ աղաղակող խախտում։ Զեյթունյան ընտրատեղամասերից մեկում 24-ի ամբողջ տրցակը թանաքաթրջած է։ 24-ի վստահված անձինք պահանջել են նորը։ Դուք էլ ամեն մեկ ընտրաթերթիկի համար կռիվ տվեք»։
Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տարոն Մարգարյանը ընտրատեղամաս էր եկել ընտանիքի հետ:
Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց ու տառացիորեն մեկ րոպե անց հեռացրեց այն: