Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 695․626 հոգի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը ասուլիսի ժամանակ ներկայացրել է մինչև 14:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ, որոնք ստացել են էլեկտրոնային եղանակով:
Երևանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 859.000 է, քվեարկության մասնակիցների թիվը 14:00-ի դրությամբ 251504 է: Սա 29.28 տոկոս է:
Արագածոտնի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 117472 է, մասնակցել է 28987-ը կամ 24.68 տոկոսը:
Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թիվը 223360 է, մասնակցել է 58767 հոգի կամ 26.31 տոկոսը:
Արմավիրի մարզում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների թիվը 235840 է, քվեարկությանը մասնակցել է 51536 հոգի կամ 21.85 տոկոսը:
Գեղարքունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թիվը 189527 է, ընտրել է 46268-ը կամ 24:41 տոկոսը:
Լոռու մարզում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թիվը 233552 է, արդեն քվեարկել է 61081 հոգի կամ 26.15 տոկոսը:
Կոտայքի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 242.022 է, արդեն իր ընտրությունը կատարել է 66.645 հոգի կամ 27.54 տոկոսը:
Շիրակի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 226.763 է, արդեն ընտրել է 47969 հոգի կամ 21.15 տոկոսը:
Սյունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 109.726 է, քվեարկել է 36619 հոգի կամ 33.37 տոկոսը:
Վայոց Ձորում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թիվը 46620 է, արդեն ընտրել է 13568 հոգի կամ 29.1 տոկոսը:
Տավուշի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 109690 է, ընտրել է 32682 հոգի կամ 29.79 տոկոսը:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում քվեարկելու իրավունք ունեցող 2 593572 քաղաքացիներից ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 695626 հոգի կամ ընտրողների 26.82 տոկոսը: