«Ընտրություններին քվեարկել եմ հանուն մեր ապրելու, մեր երկրի, սահմանների համար, հանուն մեր զոհված տղաների». Խոզնավարի գյուղապետ

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում արտահերթ ընտրություններին բնակիչները մասնակցում են ակտիվությամբ։

168.am-ի հետ զրույցում Խոզնավարի գյուղապետ Վարո Գրիգորյանն ասաց, որ գյուղը փոքր է, բնակիչներն ակտիվությամբ մասնակցում են ընտրություններին։ Մինչև այս պահը որևէ խախտում չի արձանագրվել։

«Մեզ մոտ մինչև այս պահը որևէ ընտրախախտում չի գրանցվել։ Դե գիտեք, մեզ մոտ բնակիչները քիչ են, բոլորն էլ իրար ճանաչում են, չեն կարող գնալ ու խախտում թույլ տալ։

Ես այսօր ընտրություններին մասնակցել եմ ու քվեարկել հանուն մեր ապրելու, մեր երկրի, սահմանների համար, հանուն մեր զոհված տղաների։ Բա սրա համար ենք ընտրություններին մասնակցել, բա ուրիշ ինչի՞ համար պետք է մասնակցեինք»,- նշեց Վարո Գրիգորյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ գյուղում ընդհանուր իրավիճակը հանգիստ է, թշնամին այս ընթացքում չի դիմել որևէ սադրանքի։

Հիշեցնենք՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի,  ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Թվով 500 ընտրողներ քվեարկությանը մասնակցել են էլեկտրոնային քվեարկության եղանակով հունիսի 11-13-ին: Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն այսօր քվեարկության ավարտից հետո: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին մասնակցող 5 քաղաքական ուժերի ցուցակների երկրորդ բաժնում ընդգրկված են ամենամեծ 4 ազգային փոքրամասնությունների թվով 14 թեկնածուներ: 2008 ընտրական տեղամաս է կազմավորվել: Դրանցից 12-ը կազմավորվել են ՔԿՀ-ներում:

Նախատեսված է 2008 տեղամասային կենտրոններ, որոնցից 12-ը քրեական հիմնարկներում են և ավելի ուշ կբացվեն, իսկ մնացած 1996 տեղամասային կենտրոնները բացվել են: Բոլոր 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովների 16064 անդամներից չեն ներկայացել 119-ը՝ 114 տեղամասերում»,- հայտարարեց Մուկուչյանը: Նա ընդգծեց, որ Ընտրություններին առաքելություն կկատարեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ:

Տեսանյութեր

Լրահոս