Եղել է շատ հստակ հրահանգ, որ ինձ ձերբակալեն. Արմեն Չարչյան

Ինձ 1.5 օր ապօրինաբար պահեցին անազատության մեջ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

Չցանկանալով անդրադառնալ հարցի իրավական կողմին, բժիշկն անընդունելի համարեց իրեն առաջադրված մեղադրանքի կասկածը:

«Ես բավականաչափ տիրապետում եմ օրենքներին, և որևէ զանցանք, օրենքի խախտում, հանցանք երբեք չեմ կատարել իմ գործողություններով: Հետևապես, այդ գործը, որ, այսպես ասած, կարվել, առաջադրվել է ինձ, նյութ չի պարունակում, բացի «օդից»: Այդ գործը փուչիկ է, օդ է, և պայթելու է փուչիկի նման: Դա իմ խորին համոզմունքն է: Երկրորդ՝ եթե իրապես հիմք չկա, բայց մեր շատ հարգելի իրավաբանները բոլոր դեպքերում գործ են հարուցում և անգամ ինձ ձերբակալում են, դա նշանակում է, որ եղել է հստակ հրահանգ, խստագույն պահանջ է եղել, որ ինձ ձերբակալեն»,- նշեց Չարչյանը՝ հավելելով, որ իրեն պատիվ է բերում այն, որ ինքն այդքան մեծ վտանգ է ներկայացնում այդ գործընթացը սկսողների համար:

«Դրանով ապացուցեցին, որ այս գործը բացառապես քաղաքական երանգ ունի, և բացառապես կախված է  իմ քաղաքացիական դիրքորոշումից»,- շեշտեց բժիշկը:

Տեսանյութեր

Լրահոս