Գործ ունենք Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքի հրապարակած ձայնագրության հետ. դա անանուն աղբյուր է, որով քրեական հետապնդում չի կարող իրականացվել. Էրիկ Ալեքսանյան

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առաջադրված մեղադրանքի կասկածանքը չենք ընդունում, դրա էությունը մեզ համար նաև  որոշ չափով պարզ չէ:

Լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Ինչ վերաբերում է ձայնագրության բովանդակությանը, առհասարակ, ձայնագրությանը, նշենք հետևյալը. ՀՔԾ-ի համար փաստացի ձերբակալման հիմք է հանդիսացել հենց այդ ձայնագրությունը, բայց պետք է հասկանալ, թե այդ ձայնագրությունն ինչպես է ի հայտ եկել: Եթե մենք ուսումնասիրում ենք ձերբակալման հիմքը, այսինքն, հիմնավոր կասկածի հիմքում դրված կոնկրետ փաստական տվյալը, թեպետ չեմ էլ կարող դա անվանել փաստական տվյալ, ինչևէ, հիմքում դրված է Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքի հրապարակած ձայնագրություն: Մենք այստեղ գործ ունենք չբացահայտված աղբյուրի կողմից հրապարակված մի ձայնագրության, հայտարարության հետ: Քրեական դատավարության տեսությունում անհայտ աղբյուրի կողմից  հրապարակված յուրաքանչյուր հայտարարություն, ձայնագրություն, փաստական տվյալ, տեսականորեն հավասար է անոնիմ  հաղորդման: Օրենսդրության համաձայն անոնիմ հաղորդումը չի հանդիսանում որպես քրեական գործ հարուցելու օրինական առիթ: Նման դեպքերում, երբ որ քննություն իրականացնող մարմինը ստանում է անոնիմ հաղորդումներ, բնականաբար, դրանք չեն հանդիսանում քրեական գործ հարուցելու առիթ, բայց նաև չեն անտեսվում: Ինչ են այդ դեպքում արվում. անում են որոշակի ստուգողական գործողություններ և միայն ստուգողական գործողություններ կատարելուց հետո, եթե հաստատվում են հանցագործության հատկանիշները, միայն դրանից հետո քրեական գործ հարուցելու առիթ է հանդիսանում ստուգողական գործողությունների արդյունքը, բայց ոչ մի դեպքում անոնիմ հաղորդումը»,- մանրամասնեց փաստաբանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս